Գլխավոր էջ Գլխավոր Լինելով գործատու՝ արգելում եմ աշխատակիցներիս ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին․ փաստաբան

Լինելով գործատու՝ արգելում եմ աշխատակիցներիս ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին․ փաստաբան

46698
0

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր որոշման շուրջ արդեն բուռն քննարկումներ է ընթանում ոչ միայն աշխատողների, այլև գործատուների շրջանում։ Գործատուներից շատերն արդեն դժգոհության ալիք են բարձրացրել։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում ևս անդրդադարձավ հարցին: Գրառման մեջ ասվում է, որ նա՝ լինելով գործատու, արգելում է իր աշխատակիցներին հետևել ԱՆի կողմից ընդունած նոր որոշմանը։ Այն է՝ ամիսը երկու անգամ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության բացասական արդյունքը հաստատող հավաստագիր, կամ պատվաստվել և ըստ այդմ՝ ներկայացնել համապատասխան սերտիֆիկատ։ Փաստաբանի խոսքով՝ առնավազն տարօրինակ է քաղաքացուց պահանջել կատարել մի գործողություն, որը չունի երաշխավորված արդյունք:

«Այս պահանջը հակասում է աշխատանքային օրենսդրությանը, խախտում աշխատողի սահմանադրական և ընթացիկ օրենսդրական իրավունքները: Ես հանդիսանում եմ 6 աշխատակիցների գործատու և արգելում եմ նրանց ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին, չեմ պարտադրելու ներկայացնեն ՊՇՌ թեստ, իսկ իրավական ներգործության ենթարկվելու պարագայում պաշտպանելու եմ նրանց իրավունքները դատարանում՝ իմ հաշվին: Եթե պետությունը մտահոգ է հասարակության առողջությունով, պետք է անձամբ՝ պետբյուջեի հաշվին իրականացնի թեստավորումը կամ պատվաստումը»,նշել է փաստաբանը:

Ինչպես նշել ենք, ԱՆ նախարար Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է, և մի՞թե նա չի տիրապետում այս ամենին, և ըստ իրեն՝ իր որոշումը իրավական է և չի խախտում ոչ մի օրենք։Արդեն խոսել ենք այն մասին, որ որոշումն ինքնին մարդու իրավունքների խախտում է «ՀՀ օրենսդրությունում բացակայում է  նոր կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) պատվաստման պարտադիրության վերաբերյալ որևէ իրավակարգավորում, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ գործատուների կողմից աշխատանքային հարաբերություններում որևէ գործողության կամ անգործության դրսևորում, որն ուղղված է աշխատակցին՝  նոր կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) դեմ պատվաստվելուն հարկադրելուն, անհիմն է և ոչ իրավաչափ. վերջինս խախտում է մարդու՝ ինչպես որպես աշխատողի, այնպես էլ որպես բարձրագույն արժեքի, ՀՀ օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները»։

Ոչ միայն պատվաստումը, այլև սեփական միջոցներով պարտադիր թեստավորումը անընդունելի է: Քանզի շատ ու շատ աշխատող անձինք ուղղակիորեն չեն կարող ամսական կտրվածքով իրենց թույլ տալ գումար տրամադրել այդ թեստերի համար:

Իսկ այն, որ փաստաբանն ինքն է սա համարում ոչ իրավաչափ իրավական ակտ, դա իրենից ենթադրում է, որ մոտ օրերս դատարաններում շատ աշխատող անձինք կպաշտպանեն իրենց աշխատանքային իրավունքները։ Սա ըստ իրենց` արվում է, որպեսզի աշխատակիցները ստիպված չլինեն կրկին անցնել հեռավար աշխատանքի և աշխատավայրում նվազեցնեն վարակի ներթափանցումը: Սակայն, այս ամենը թե ինչպես կարող է աշխատել համավարակի դեմ պայքարի տեսանկյունից, դա վիճելի և անտրամաբանական է։

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ