Գլխավոր էջ Գլխավոր Սպասում եմ Անահիտ Ավանեսյանի հրճվանքին

Սպասում եմ Անահիտ Ավանեսյանի հրճվանքին

11773
0

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, անդրադառնալով այսօր Հանրապետության հրապարակում Անկախության 30-ամյակի առթիվ նախատեսված տոնակատարությանը, գրում է.

«Անհամբեր սպասում եմ վաղվա գունագեղ միջոցառմանը մշտական բացակա հայացքով ներկա Անահիտ Ավանեսյանի հրճվանքին։

Հերիք չի երբեմնի առողջապահական իրավունք դասավանդած տիկինը չգիտի թե «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի իմաստով ինչ ասել է կանխարգելիչ սանիտարահամաճարակային միջոցառում, մի հատ էլ սկսել է «սանիտարական» խողովակներով տարածել, թե իբրև ՄԻԵԴ-ը օրինական է համարում պարտադիր պատվաստումները։ Ամենազավեշտալին, որ վկայակոչում են Վավրիկան և այլք ընդդեմ Չեխիայի հանրապետության գործը։

Վաղվա գունագեղից հետո բնակչության առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման պետական նպատակային ծրագրերի իրագործման մասին մեծ հարցաշար ունեմ տիկին առողջա(պահ)ուհուն ուղղելու՝ ՄԻԵԿ 14-րդ հոդվածը վկա»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ