Գլխավոր էջ Նորություններ Արցախի առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը

Արցախի առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը

269
0

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը բնակչության կյանքի որակը բարելավելու նպատակով փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնական դեղերի ցանկում` հաշվի առնելով հիվանդների կողմից առավել շատ օգտագործվող դեղերի պահանջարկը:

 

ԱՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը: Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության առանձին հատուկ խմբերին դեղորայքը տրամադրվում է ամբուլատոր ծառայության կողմից:

1.Գլխուղեղի արյան շրջանառությունը լավացնող դեղորայք

2.Հակաուռուցքային դեղամիջոցներ

3.Ակնաբուժական դեղեր

4.Շնչառական համակարգի վրա ազդող դեղեր

5.Վիտամիններ, հանքանյութեր

6.Մաշկային հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր

7.Աղեստամոքսային դեղեր

8.Հակափսխեցուցիչ դեղեր

9.Հորմոնալ, այլ ներզատային դեղեր և բեղմնականխիչներ

10. Ռիթմակարգավորիչներ

11.Հակագերճնշումային դեղեր

12.Ցավազրկող և ամոքիչ դեղեր (պալիատիվ) դեղեր

13.Ալերգիայի, անաֆիլաքսիայի ժամանակ կիրառվող դեղեր

14. Հակացնցումային դեղեր

15.Հակավարակային դեղեր

16.Արյան վրա ազդող դեղեր

17.Սիրտ-անոթային դեղեր

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ