Գլխավոր էջ Գլխավոր Հոկտեմբերի մեկ. Հրամանն ուժի մեջ է

Հոկտեմբերի մեկ. Հրամանն ուժի մեջ է

1441
0

Մենք ուզում ենք փաստել, որ երբ աշխատակիցը ներկայանում է աշխատանքի՝ զերծ է վարակից և սա ևս մի համահամաճարակային միջոցառում է, որը մենք կիրառում ենք համալիր այլ միջոցառումների շրջանակում: Այս մասին Հանրային քննարկում հաղորդման շրջանակում ասաց Առողջապահության նախարար Անահիտ
Ավանեսյանը՝ անդրադառնալվ Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին:

«Բացառություն կկազմեն այն քաղաքացիները ովքեր պատվաստված են, հղի կանայք և կոնկրետ հակացուցումներ ունեցող քաղաքացիները»-նշեց նախարարը:

Ավանեսյանը հաստատեց, որ որոշումը վերաբերում է բոլոր աշխատողներին անկախ նրանք պետական սեկտորում են աշխատում, թե մասնավոր: Ավելին, նա նշեց, որ սահմանափակումները իրավաչափ և համաչափ են:

«Այս պահին ենթակառուցվածքները պատրաստ են մեծ թվով քաղաքացների սպասարկելու: Մենք հնթացս անընդհատ մեծացնում ենք մեր հզորությունը, եթե առաջ մենք պատվաստում էինք օրական 1000-1200 մարդ, ապա երեկ պատվաստում է ստացել 6335 քաղաքացի: Մենք մեր բոլոր ջանքերն ու ռեսուրսները կենտրոնացնելու ենք, որպեսզի ապահովենք պատվաստման գործընթացը, պատվաստանյութի որևէ պակաս այս պահին չկա»,- հայտնել է նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ եթե աշխատակիցը չի պահպանում սանիտարահամաճարակային նորմը, նա իրավուք չունի անցնելու աշխատանքի:

«Իհարկե, ես հասկանում եմ, որ Քովիդը լրացուցիչ սահմանափակումներ, դժվարություններ բոլոր առումներով առաջացրել է մեր կյանքում, բայց բնության դեմ չենք կարող տրտնջալ կամ բողոքել: Կա իրավիճակ որից պետք է ելքեր գտնել ու այդ ելքերը առաջնային պետք է կոչված լինեն պաշտպանելու մեր քաղաքացիների կյանք ու առողջությունը»,-նշեց նախարարը:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ