Գլխավոր էջ Գլխավոր 14 օրը մեկ թեստավորումը որքանո՞վ է նվազեցնում վարակի տարածումը

14 օրը մեկ թեստավորումը որքանո՞վ է նվազեցնում վարակի տարածումը

7564
0

Առողջապահության նախարարության օրերս արված հայտարարության համաձայն` պատվաստվել չցանկացող կամ հակացուցում ունեցող անձանց համար այլընտրանք կարող է լինել թեստավորումը: Պատվաստվելու համար կան որոշ հակացուցումներ և բացառություններ, իսկ թեստավորում կարող են անել բոլորը: Սակայն, կարևորենք այն, որ եթե պատվաստումն իրականացվում է անվճար, ապա թեստավորումը վճարովի է (15.000 դր. +/- ), որն էլ կատարվելու է քաղաքացու գրպանի հաշվին:

Ի սկզբանե, հայտարարության մեջ հստակ նշված էր այն, որ թեստավորում լինելու է ամիսը երկու անգամ` 14 օրը մեկ: Ի դեպ` սկզբում, երբ երկրի սահմանը հատելու համար անհրաժեշտ էր ներկայացնել առավելագույնը 72 ժամ վաղեմության կորոնավիրուսի թեստավորման արդյունք, շատերի մոտ դժգոհության ալիք էր բարձրացրել, որ այդ 72 ժամվա ընթացքում էլ կարող էր անձը վարակվել և ըստ էության, վարակել մյուսներին: Իսկ հիմա, երբ ԱՆ-ն ներկայացրեց 14 օրը մեկ թեստավորման պայմանը, այդ դժգոհության ալիքը, կարծես կրկնապատկվեց նաև շփոթությամբ: Շատերի մոտ հարց էր առաջանում, ինչու՞ հենց 14 օրը մեկ, եթե անձն ամեն օր ներկայանալու է աշխատանքի,և որքան էլ որ հետևի հակահամաճարակային կանոններին, միևնույն է` կարող է վարակ ընդունել և փոխանցել: Այդ դեպքում, եթե դրանով կարող ենք կոտրել վարակի շղթան` վաղ հայտնաբերելով վարակակրին, ապա ինչու՞ 14 օր հետո նոր պետք է ստուգել անձի վարակակիր լինել-չլինելը: Ինչո՞վ էր պայմանավորված թեստավորում անցնելու այդ որոշակի ժամանակահատվածը։

Որոշ ժամանակ այդպես էլ չտալով այս հարցի պատասխանը․ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյնաը Կառավարության նիստերից մեկի ժամանակ այնուամենայնիվ անդրդարձավ հարցին։ Նա նշեց «Այո՛, թեստավորումը կարող էինք դնել 3 օրը մեկ, կարող էինք դնել 5 օրը մեկ և այլն։ Բայց մենք վերցրել ենք ինչ-որ մի ռացիոնալ, ինկուբացիոն շրջանի թիվ»։  

Մարդիկ, որոնք բժշկությունից բացարձակապես հեռու են, կարող են տրամաբանել , որ թեստավորման միջև ընկած ժանակահատվածը լրիվ պատահական է ընտրված և առողջապահական որևէ նկատառումներ իր մեջ չի պարունակում։ Սա կարելի՞ է ադյունավետ համարել վարակի հաղթահարման կամ գոնե՝ վերջինիս տարածումը նվազեցնելու համար։ Բացի դա, նախարարն ինքն էլ ընդունում է, որ հակահամաճարակային բոլոր ֆիլտրերն ինքնին վարակի տարածումը չեն բացառում, բայց միևնույն ժամանակ հորդորում է թեստավորման արդյունք ներկայացնել կամ պատվատվել։ Այս դեպքում, եթե թեստ հանձնելու ժամանակահատվածն ընտրված է հիվանդության ինկուբացիոն շրջանի հետ նույնացնելով, որը  որևէ կերպ միմյանց հետ չի առնչվում, որքանո՞վ կարող է նվազեցնել վարակի տարածումը։

14 օրվա ընթացքում, մեկ անձի վարակման արդյունքում կարող են տասնյակ անձինք վարակվել, և պարզ է՝ կմեծանա նաև վարակի շղթան, մյուս դեպքում, պատվաստված անձը , պատվաստվելուց մի քանի օր հետո կարող է վարակվել և նույն կերպ վարակել տասնյանկ մարդկանց, այսինքն, դուրս է գալիս, որ մենք պայքարու՞մ ենք համավարակի դեմ, վերահսկու՞մ ենք վերջինիս տարածումը։ Այս ամենի պատասխանը հասարակությունը դեռևս չի կարողանում ստանալ, քանզի նրան միայն հասնում է պարտադրանքն ու երկընտրանքը, բայց ոչ՝ տեղեկացված լինելն ու գիտակցված որոշում կայացնելը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ