Գլխավոր էջ Նորություններ Վրաստանի բնակչության 25 տոկոսը լրիվ պատվաստված է

Վրաստանի բնակչության 25 տոկոսը լրիվ պատվաստված է

511
0

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերի 19-ին Covid-19-ի դեմ պատվաստվել է 7 720 մարդ: Մարտի 15-ից սկսած երկրում ընդհանուր հաշվով կատարվել է 1 655 040 պատվաստում:

Մեկ դեղաչափով պատվաստվել է 947 477, ամբողջությամբ՝ 707 563 մարդ: Մեկ դեղաչափով պատվաստվածները կազմում են երկրի չափահաս բնակչության 33.2 տոկոսը, ամբողջական պատվաստվածները՝ 24.8 տոկոսը: Ըստ կառավարության ծրագրի` մինչև տարվա վերջ Վրաստանում պետք է պատվաստվի չափահաս բնակչության 60 տոկոսը:

Վրաստանում պատվաստումներն իրականացվում են Pfizer, Sinopharm, Sinovac և AstraZeneca պատվաստանյութերով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ