Գլխավոր էջ Գլխավոր Մենք ժամը մեկ ունենք մեկ մահացած մարդ. Արմեն Մուրադյան

Մենք ժամը մեկ ունենք մեկ մահացած մարդ. Արմեն Մուրադյան

2980
0

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Հարցազրույց հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է պատվաստումների հարցին, նշելով, որ իմունիզացիայի ծրագիրն անխուսափելի է՝ լինի դա բնական ճանապարհով, թե արհեստական ճանապարհով:

«Իմունիզացիան անխուսափելի է, բայց հարց է՝ մենք կլինենք միջնադարի կարգավիճակի ժողովուրդ, թե կգնանք քաղաքակրթության ձեռբերման ճանապարհով, և կանենք պատվաստումներով՝ սա մեր ընտրությունն է»,-նշել է նա:

Ըստ Մուրադյանի բժիշկները պետք է բաց խոսեն քաղաքացիների հետ և ասեն, որ կան բաց հարցեր.«Չի կարելի ամբողջությամբ երաշխավորված խոսել և ասել, որ որևիցե հարց չկա պատվաստումների հետ կապված»:

Նա ընդգծեց, որ մեծ հաշվով պատվաստված մարդկանց մեջ մահեր չկան, մինչդեռ մենք 6000 մահ ունենք:

«Այս պահին տարբեր հաշվարկներով մենք ունենք 5-7 տոկոս պատվաստում, որը սոսկալի ցածր թիվ է՝ հաշվի առնելով նաև այն, որ մենք 4-րդ ալիքի կիզակետում ենք: Մենք օրական ունենում ենք մոտ 20 մահ, մենք ժամը մեկ ունենք մեկ մահացած մարդ»,-ասաց Մուրադյանը՝ հավելելով, որ եթե կան խնդիրներ ապա բոլորը համադրելով իրենց ուժերը՝ խնդիրները պետք է բելել մի դաշտ, ոչ թե սպասել որ ինչ որ մեկը սխալվի կամ վրիպի:

Նա ընդգծեց, որ ամեն ժամը մեկ Կորոնավիրուսից մեկ մարդ է մահանում:

«Հարուստ երկրները մինչև 70 տոկոս հասցրեցին իրենց բնակչությանը պատվաստել, եթե այդքան չե՞նք սիրում բնակչությանը, եթե այդքան անկիրթ ժողովուրդներ են ապրում Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Իսրայելում: Խնդիրը ո՞րն է՝ մենք ամենախելոքն ենք, թե մենք ամենալավ ցուցանիշն ունենք՝ ժամը մեկ զոհ տալով»,-նշել է նա:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ