Գլխավոր էջ Նորություններ Հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել

Հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել

1957
0

Գերմանիայի բնակիչներին ներարկվել է «Moderna»-ի ժամկետանց պատվաստանյութ: Ընդհանուր առմամբ, նման ներարկում է ստացել 840 մարդ, հայտնում է Bild-ը:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը դեղամիջոցի փաթեթավորման վրա սխալ մակնշումն է եղել: Նշված պահպանման ժամկետը ավելի երկար է եղել թույլատրելի սանիտարական չափանիշներից` երեք ամիս՝ 30 օրվա փոխարեն:

 

Միաժամանակ, տեղի բժիշկներն ասել են, որ անհանգստության պատճառ չեն տեսնում, քանի որ պատվաստանյութի պահպանման ռեժիմը չի խախտվել` այն «մշտապես պահվել է սառնարանում»: Բացի այդ, պատվաստումների կենտրոնի խոսնակը վստահեցրել է, որ չկան տվյալներ, որոնք կարող են վկայել, որ ավելի երկար պահեստավորումը ազդում է դեղամիջոցի արդյունավետության վրա:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ