Գլխավոր էջ Գլխավոր Զինվորի պետպատվերի համար գումար չկա, գունագեղ միջոցառման համար կա՞

Զինվորի պետպատվերի համար գումար չկա, գունագեղ միջոցառման համար կա՞

5202
0

Ինչպես հայտնի է, հիվանդանոցներում մինչև տարեվերջ պետպատվերով բուժում չի իրականացվելու։ Առողջապահության նապարարությունը օգոստոսի 1-ից գումար չի տրամադրում հատուկ խմբերում ընդգրկված անձանց վիրահատությունների համար։ Հրաժարվում են պետպատվերով սպասարկել նաև վիրավոր զինծառայողներին։ «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի» տնօրեն Հայկուհի Մինասյանն օրերս նշել է, որ հիմա տղաներից շատերը գնում են վիրահատման, և նրանց ասում են, որ պետպատվեր այս պահին չկա։ «Այսօր պետությունը գումար ունի ծախսելու խոտերի, գազոնների, ծաղիկների, կենդանիների վրա և չի կարողանում սեփական վիրավոր զինվորներին նորմալ բուժօգնություն տրամադրել»։

Իսկ ԱՆ նապարար Ավանեսյանն իր ճեպազրույցներից մեկում ընդգծեց, որ այնուամենայնիվ բյուջեն սահմանափակ է։ Ի դեպ՝ սեպտեմբերի 8-ին, Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ անկախության 30 ամյակի կապակցությամբ այս տարի գունագեղ և մասշտաբային միջոցառում է իրականացվելու։ Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը հարցազրույցներից մեկում նշել է․ «Այո՛, այսօր մեր զինվորներին չեն կարողանում ապահովել բուժսպասարկմամբ։ Պետությունն իր անուս կառավարման մեթոդի շնորհիվ ծախսել է ամբողջ բյուջեն և չունի գումար, որ սպասարկի այն մարդկանց, ովքեր իրենց առողջությունն ու կյանքը չեն խնայել պետության համար։ Մեր ժողովուրդն է ընտրել դա»։

Ինչպե՞ս է ստացվում , որ գումար կա գունագեղ միջոցառման համար, բայց զինվորների համար ՝ ոչ։ Եթե մենք մի քանի ամիս առաջ հերոսացնում էինք նրանց, ինչպե՞ս ենք հիմա կարողանում այսպես վարվել նրանց հետ։ Փոխարենը հետևողական լինենք նրանց ավելի պատշաճ բժշկական սպասարկմամբ ապահովելու համար, զրկում ենք նրանց նույնիսկ նորմալ հետազոտություն անցնելուց։ Այս ամենն ուղղակիորեն տապալում է մեր արժեհամակարգում եղած հարգանքն ու վերաբերմունքը մեր զինվորների, առավել ևս վիրավորների նկատմամբ։ Իսկ պետությունն իր քայլերով ոչ միայն չի հետևում նրանց վերականգնողան բուժումը, այլև զրկում են նրանց այդ բուժման հնարավորությունից։

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ