Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ը կես միլիարդ դոլար է հատկացրել «երկարաժամկետ» կորոնավիրուսի ուսումնասիրության համար

ԱՄՆ-ը կես միլիարդ դոլար է հատկացրել «երկարաժամկետ» կորոնավիրուսի ուսումնասիրության համար

267
0

ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) 470 միլիոն դոլար դրամաշնորհ է հատկացրել՝ COVID-19-ի երկարաժամկետ հետևանքներն ուսումնասիրելու համար: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկատվությունը հրապարակված է կազմակերպության կայքում:

 

SARS-CoV-2-ով վարակվելուց հետո մարդկանց մեծ մասը ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում: Այնուամենայնիվ, զգալի թվով հիվանդների մոտ ախտանիշները կարող են պահպանվել ավելի քան չորս ամիս, այդ վիճակը հայտնի է որպես երկարաժամկետ COVID:

 

Հունիսին NIH-ը հայտարարեց RECOVER ծրագրի մեկնարկի մասին`ուսումնասիրելու համար, թե ինչպես և ինչու են կորոնավիրուսով հիվանդ որոշ մարդիկ շարունակում զգալ դրա ախտանիշները` հոգնածություն, համի կամ հոտի կորուստ, հազ և գլխի շարունակական մթագնածությոն:

 

Նոր ծրագրերի համաձայն՝ հոկտեմբերից սկսած RECOVER-ը կընդունի 30-40 հազար մեծահասակների և երեխաների, ովքեր համաճարակի սկզբից մինչ օրս ունեցել են կորոնավիրուս: Մոտավոր հաշվարկներով՝ COVID-19 ունեցող մարդկանց 10-30 %-ն ունի երկարաժամկետ հետևանքներ, ուստի ընտրանքի ընդլայնումը պետք է օգնի հաշվի առնել բոլոր հնարավոր սցենարները:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ