Գլխավոր էջ Նորություններ Լուկաշենկոն ՇՀԿ-ին կոչ է արել դաշինք ստեղծել առողջապահության ոլորտում

Լուկաշենկոն ՇՀԿ-ին կոչ է արել դաշինք ստեղծել առողջապահության ոլորտում

200
0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ՇՀԿ-ի երկրներին անհրաժեշտ է առողջապահության ոլորտում դաշինք ստեղծել, ավելի ակտիվ համագործակցել պատվաստանյութերի և դեղամիջոցների արտադրության մեջ: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

 

«COVID-19- ի տարածման սպառնալիքները շարունակվում են: Մենք լիովին պաշտպանում ենք Չինաստանի դիրքորոշումը մարդկային այս ընդհանուր խնդիրը քաղաքական գործիք դարձնելու անթույլատրելիության վերաբերյալ։ Մենք պետք է միավորվենք և միասին աշխատենք՝ առողջապահության ոլորտում դաշինք ստեղծելու համար, մենք պետք է ակտիվացնենք համագործակցությունը ոչ միայն պատվաստանյութերի, այլ նաև դեղամիջոցների արտադրության ոլորտում: Եվ ոչ միայն կորոնավիրուսից », — ասել է Լուկաշենկոն ուրբաթ ՇՀԿ գագաթնաժողովում:

 

ՇՀԿ -ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին ՝ Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: ՇՀԿ դիտորդ երկրներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրներն են Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ