Գլխավոր էջ Վնասի նվազեցում Ում հակացուցված է պատվաստումը, նա չի՞ կարող վարակվել

Ում հակացուցված է պատվաստումը, նա չի՞ կարող վարակվել

6686
0

Պատվաստումների թեման շրջանառվելուց հետո սկսվեցին խոսակցություններ հղիներին պատվաստել-չպատվաստելու վերաբերյալ։ Սկզբում ասում էին՝ անվտանգ է և որևէ խնդիր լինել չի կարող, այնուհետև հայտնեցին, որ հղիները նույնպես բացառություն են կազմում։ Այսպիսով, ինչպես արդեն նախարար Ավանեսյանն է նշել պատվաստման հակացուցումներն ու բացառությունները, հղիները ևս բացառություն են կազմում։ Իհարկե, վիճելի հարց է նրանց պատվաստելը, սակայն այլ հարց կա։ Թեստավորումը, ինչպես պատվաստումը ՀՀ-ում պարտադիր չէ։ Բայց երկուսից մեկը այնուամենայնիվ լինելու է պարտադիր։ Հղիներին չեն պատվաստում, բայցևխխթեստավորումը ևս պարտադիր չէ նրանց համար։ Եթե նրանց հակացուցված է պատվաստումը, ապա չե՞ն կարող վարակվել։ Ինչու՞ հղիների համար ևս պարտադիր չէ թեստավորումը։

Պատվաստման վերաբերյալ գուցե պարտադրելը կամ երկընտրանքը ճիշտ չի լինի։ Քանի որ հղիության ընթացքում, առհասարակ, պատվաստումներ ցուցված չէ կատարել։ Սակայն, հղիները ևս վարակվում են կորոնավիրուսով, և նման դեպքերը քիչ չեն։ Այդ դեպքում ինչու՞ նրանց համար պարտադիր չէ թեստավորումը։ Որտե՞ղ է այս ամենի տրամաբանությունը։

Ի՞նչ է դուրս գալիս։ Ում հակացուցված է պատվաստումը, նա չի՞ կարող վարակվել։ Ինչու՞ թեստավորումը չի վերաբերում բոլորին։ Մի դեպքում ասում են հակացուցումներ, մյուս դեպքում՝ չի վերահսկվում հակացուցումներ ունեցող անձանց վարակվելու և վարակի տարածման հնարավոր ալիքի առաջացումը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ