Գլխավոր էջ Գլխավոր Համավարակի դեմ պայքարում համաշխարհային բժշկագիտությունը պատվաստումից ավելի լավ միջոց դեռ չի հայտնագործել....

Համավարակի դեմ պայքարում համաշխարհային բժշկագիտությունը պատվաստումից ավելի լավ միջոց դեռ չի հայտնագործել. Հայկական բժշկական ասոցիացիա

965
0

Պատվաստանյութերը, ինչպեսև մարդկության ստեղծած ամեն ինչը, իդեալական չեն, սակայն համընդհանուր պատվաստումն այսօր մնում է համավարակի և դրա հետևանքների կանխարգելման կարևորագույն գործիքը: Նման հայտարարությանբ է հանդես եկել Հայկական բժշկական ասոցիացիան:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ. Այսօր Հայաստանի Հանրապետության և ողջ աշխարհի առաջ ծառացած լրջագույն մարտահրավերներից է COVID-19 համավարակը: Ամբողջ աշխարհում, այդ թվում մեր երկրում օր օրի ավելանում են COVID-19 վարակվածների և մահվան ելքերի թիվը, ավելի են խստանում սահմանափակումները և հակահամաճարակային միջոցառումները, բոլոր հնարավոր միջոցներն ու ջանքերը կիրառվում են համավարակի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու և պատվաստված բնակչության քանակն ավելացնելու համար: Սակայն ձեռնարկվող քայլերը դեռևս չեն տալիս ցանկալի արդյունքները:

COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման վրա ծախսած քիչ ժամանակը, կիրառման ընթացքում առաջացած եզակի բարդությունները, տեղեկատվական դաշտի անլիարժեք լինելը պարարտ հող են ստեղծում տարբեր տեսակի խեղաթյուրված ու ոչ մասնագիտական մեկնաբանությունների և դրանց տարածման համար: Առաջադեմ աշխարհն արդեն կարողացել է հաղթահարել այսօրինակ խոչընդոտները՝ փորձելով կոտրել պատվաստման հետ կապված բոլոր միֆերը: Նույնը պետք է անենք նաև մենք:

Համավարակի դեմ պայքարում համաշխարհային բժշկագիտությունը պատվաստումից ավելի լավ միջոց դեռ չի հայտնագործել: Պատվաստանյութերը, ինչպեսև մարդկության ստեղծած ամեն ինչը, իդեալական չեն, սակայն համընդհանուր պատվաստումն այսօր մնում է համավարակի և դրա հետևանքների կանխարգելման կարևորագույն գործիքը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ