Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստումը վարակվելուց չի պաշտպանում, այն նվազեցնում է մահացությունը․ Գևորգ Գրիգորյան

Պատվաստումը վարակվելուց չի պաշտպանում, այն նվազեցնում է մահացությունը․ Գևորգ Գրիգորյան

1680
0

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը «Իմպուլս» վերլուծական հաղորդման շրջանակում անդրադարձել է նաև պատվաստումների հարցին։

«Բժշկության մեջ ամեն ինչ՝ ցանկացած դեղ, պատվաստում պետք է ունենա ապացուցողական հենք և ցուցում։ Այսինքն՝ ելնելով առողջական վիճակից, անհրաժեշտությունից՝ ցուցված է անել ինչ որ միջոցառում կամ ցուցված չէ։ Մենք տեսնում ենք աշխարհի շատ երկրներում բնակչության մեծ մասը պատվաստված է, սակայն դրանից վարակակիրների թիվը չի նվազում։ Վերցնենք Իսրաjելի օրինակը, գրեթե 86 տոկոսը բնակչության պատվաստված է, բայց վարակակիրների թիվն աճում է, նվազում է մահացությունը»,-նշել է Գրիգորյանը։

Բժիշկն անդրադառնալով երիտասարդների պատվաստման հարցին պատասխանեց․«Ես չունեմ շաքարային դիաբետ, չունեմ սիրտանոթային հիվանդություն, ունեմ ալերգիա, չունեմ շատ գործոններ, որոնք կնպաստեին, որ ես Կորոնավիրուսը ծանր տանեմ։ Ես չեմ հանդիսանում այն ռիսկի խմբի մարդ, ով կարող է մահանալ։ Բայց կան դեպքեր, երբ մարդիկ երկրորդ, երրորդ անգամ են հիվանդացել։ Ընթերցելով տարբեր տեսակի ապացուցողական բազայի նյութեր՝ ես հասկանում եմ, որ պատվաստումը վարակվելուց չի պաշտպանում, այն նվազեցնում է մահացությունը։ Իսրայելի օրինակը հետևյալ է՝ մարդիկ վարակվում են, թեթև են տանում վարակը և վարակում են ուրիշներին։ Դա կարող է ավելի վտանգավոր լինել, որ մարդը չզգա, որ ինքը վարակված է, և օրինակ իր ծնողին վարակի»։

Գրիգորյանը նաև ընդգծեց, որ պատվաստանյութը առողջապահության ոլորտի ամենաարդյունավետ աշխատող գործիքներից մեկն է․«Սակայն պատվաստանյութն իր ազդեցության մեխանիզմից ելնելով ևս պետք է ցուցված լինի, ըստ ցուցման պետք է կիրառել։ Այս շրջանում, երբ պատվաստանյութը չի կանխարգելում վարակի տարածումը այլ նվազեցնում է մահացությունը, պատվաստանյութը պետք է տալ տարեցներին, սիրտանոթային հիվանդներին, ավելորդ քաշ ունեցողներին, շաքարային դիաբետ ունեցողներին, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր ռիսկի խմբում են։ Երիտասարդը կարող է վարակվել ու նույնիսկ չզգալ, որ վարակվել է»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ