Գլխավոր էջ Uncategorized Ո՞ր մթերքները չի կարելի ուտել 30 տարեկանից հետո

Ո՞ր մթերքները չի կարելի ուտել 30 տարեկանից հետո

612
0

30 տարեկանից հետո խորհուրդ է տրվում հրաժարվել որոշ մթերքներից՝ առողջությունը պահպանելու եւ լավ մարզավիճակում մնալու համար: Նման խորհուրդ է տվել հրապարակախոս Դանա Լի Սմիթը Eat This, Not That պորտալում հրապարակված հոդվածում:

 

Նրա խոսքով՝ առաջին բանը, որ խորհուրդ է տրվում անել, յոգուրտներից հրաժարավելն է, քանի որ դրանք մեծ քանակությամբ շաքարավազ են պարունակում: Բացի այդ, նախաճաշին պետք է խուսափել կարկանդակներից, կեքսերից եւ բլիթներից:

 

Գազավորված ըմպելիքներից եւս պետք է հրաժարվել: Դրանք պարունակում է ոչ միայն քաղցկեղ առաջացնող ներկանյութեր, այլեւ հսկայական քանակությամբ շաքարավազ:

 

Սմիթը 30 տարեկանից հետո արգելվող մթերքների շարքում է ներառվել նաեւ.

 

խրթխրթան միսը,սոյայի եւ պանրի սոուսները,սալյամին եւ հոթ-դոգը,չիպսերը,մարգարինը,բեկոնը,սպիտակ հացը,պեստիցիդներ պարունակող մթերքները,սառույցով սուրճը եւ կոֆեին պարունակող պաղպաղակը,վեգետարիանական բուրգերները,պահածոյացված մրգերը:

 

Դանա Լի Սմիթը նաեւ հորդորել է ընթերցողներին հրաժարվել կոկտեյլներից ու գարեջրից, քանի որ ալկոհոլը կարող է անքնություն առաջացնել, ինչը հաջորդ օրը սնվելու մեծ ցանկություն է առաջացնում: Բացի այդ, ժամանակի ընթացքում մաշկը սկսում է կորցնել առաձգականությունը, եւ հայտնվում են կնճիռներ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ