Գլխավոր էջ Medmedia TV Որևէ միջոցառում չի բացառում վարակի տարածումը․ Անահիտ Ավանեսյան

Որևէ միջոցառում չի բացառում վարակի տարածումը․ Անահիտ Ավանեսյան

2865
0

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Կառավարության նիստի ընթացքում ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին ներկայացրեց կորոնաթվերն ու պատվաստումային իրավիճակը Հայաստանում: Ավանեսյանը նշեց, որ համաճարակաբանական բոլոր միջոցառումները պետք է դիտարկել ամբողջության մեջ. «Որևէ մի միջոցառում, ինքնին չի կարող մեզ երաշխավորել վարակի տարածման կամ հիվանդության բացառումը: Բայց համադրության մեջ, երբ որ մենք ստեղծում ենք մի շարք ֆիլտրեր, մենք հնարավորություն ենք ունենում զսպել վարակի տարածումը»։

Նրա պնդմամբ, այդ ֆիլտրերից են, օրինակ` ՀՀ -ի սահմանն անցնելիս ՊՇՌ թեստի բացասական պատասխանը. «Արդյո՞ք սա 100%-ով բացառում է հիվանդ անձի մուտքը ՀՀ : Իհարկե` ոչ: Որովհետև 72 ժամվա ընթացքում էլ մարդը կարող է վարակվել, սակայն վերջինս կարող է նվազեցնել վարակի նորանոր ներթափանցման դեպքերը»,- նշեց Ավանեսյանը:

Նախ, եթե նախարարի պնդմամբ իրականացվող բոլոր միջոցառումներն ինքնին չեն կարող վարակի տարածումը բացառել, այդ դեպքում հիմա ինչպե՞ս ենք փորձում պայքարել համավարակի դեմ: Եթե մի քանի օրից սահմանափակումների նոր փաթեթ է մեզ սպասվում, կարելի՞ է ենթադրել, որ դա ևս անարդյունավետ է և այն ինչ կատարվում է, բնավ չի կանխարգելում վարակի տարածումը: Եթե այս կամ այն միջոցառումն իրականացնելիս խոսվում է, որ դա արվում է ի նպաստ կորոնավիրուսի դեմ պայքարի, իսկ հիմա ԱՆ նախարարն ասում է, որ այդ ամենն ուղղված չէ վերջինիս տարածումը կանխելու համար, ինչու՞ ենք այդ դեպքում պայքարում համավարակի դեմ կամ արդյո՞ք այդ ամենը կարելի է դիտարկել որպես կորոնավիրուսի դեմ իրականացվող կանպարգելիչ միջոցառումներ:

Շատ տարակարծություններ են առաջանում նախարարի խոսքի և որոշումների միջև: Մի կողմից` չի բացառում վարակի տարածումը, մյուս կողմից` նոր փաթեթներ է մշակում: Իսկ նախարարի նշած ֆիլտրերը պետք է միմյանց լրացնելով հասնեին գոնե մինիմալ արդյունքի, իսկ նա պարզապես բացառեց նրանց արդյունավետությունը՝ միևնույն ժամանակ հորդորելով հետևել ներկայումս գործող հակահամաճարակային կանոններին։

Օֆելյա Պողոսյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ