Գլխավոր էջ Գլխավոր Մարդը պետք է գիտակցված ընտրություն անի՝ պատվաստվի կամ ոչ․ Գևորգ Գրիգորյան

Մարդը պետք է գիտակցված ընտրություն անի՝ պատվաստվի կամ ոչ․ Գևորգ Գրիգորյան

1509
0

Երեկ՝ օգոստոսի 15-ին, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում բժիշկ, Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը խոսեց կորոնավիրուսի դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումներից, մասնավորապես՝ պատվաստումներից, սպասվող նոր սահմանափակումներից և այլն։ Անդրադառնալով ԱՆ-ի հայտարարությանը, այն, որ հոկտեմբերի 1-ից քաղաքացիները հայտնվելու են երկընտրանքի առաջ՝ կա՛մ պատվաստվել, կա՛մ թեստավորվել, բժիշկն ասաց, որ այս «պարտադրանքը» պայմանավորված է նրանց կողմից իրականացվող «կանխարգելիչ միջոցառումներով»։

«Իհարկե, կորոնավիրուսը մեր հասարակության մեջ ահագնացող տեմպերով տարածվում է և մահացությունն աճում է։ Այսինքն, հիվանդանոցները գերծանրաբեռնված են, և հավանաբար, այդ պատճառով Առողջապահության նախարարությունը փորձում է կանխարգելիչ միջոցառում իրականացնել, որպեսզի այդչափ չծանրաբեռնվի, և այդչափ չլինի մահացություն։ Մարդիկ, ովքեր հիվանդանում են կորոնավիրուսով, տանեն դա թեթև կամ հնարավորության պարագայում՝ չհիվանդանան»։

Ըստ բժշկի՝  սա նորմալ երևույթ է, որպեսզի երկրի առողջապահության կազմակերպություն մշակող մարմինը այդպես մտածի․«Այլ բան է, ունենալ լավ միտք, հիանալի գաղափար, այլ բան է այդ գաղափարը փորձել իրագործել։ Մեր երկրում արդեն երեք տարի է լավ գաղափարները իրագործման փուլում տապալվում են, որովհետև լավ գաղափարը իրագործելու համար պետք է ունենալ բավարար գիտելիք, փորձ և հոտառություն»,- նշեց Գրգիորյանը։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն փաստը, որ մեր այսօրվա կառավարության կեսը մասնագիտական առումով անուս են, նրանք չեն կարող իրենց գիտելիքի պակասի արդյունքում իրականացնել ինչ-որ նախագիծ, որը չտապալվի։

«Պատվաստանյութը, դա առողջապահության ոլորտի անփոխարինելի և ամենաարդյունավետ գործիքներից մեկն է։ Ո՛չ կորոնավիրուսը ունի ժամանակի տևողության առումով բավարար հետազոտվածություն, ո՛չ պատվաստանյութերը։ Եվ եթե, բնակչության հետ անկեղծ ու ճշմարիտ լինեն և ազնվորեն ասեն՝ ժողովուրդ, ունենք սենց խնդիր, մի կողմից կորոնավիրուսն է, որը մարդկանց է սպանում, մյուս կողմից պատվաստումն է, որը այո՛, կարող է խնդրահարույց լինել, բայց կարող է մարդկանց չսպանել»։ Գրիգորյանն ընդգծեց, որ նորմալ է, որ առաջարկեն այդ երկընտրանքը, մարդը պետք է գիտակցված ընտրություն անի՝ պատվաստվի կամ ոչ։                                                                                                   Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ