Գլխավոր էջ Նորություններ Հավանական է, որ մեր առողջապահական համակարգը չկարողանա այլեւս դիմանալ COVID-ով հիվանդների ճնշմանը. Քերոբյան

Հավանական է, որ մեր առողջապահական համակարգը չկարողանա այլեւս դիմանալ COVID-ով հիվանդների ճնշմանը. Քերոբյան

455
0

Այսօր կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի հերթական նիստին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսեց առողջապահության համակարգի եւ դրա տնտեսության վրա ազդեցության մասին։

 

«Այս թվերն ու տեմպը առաջացնում են շատ մեծ մտավախություն, որ եթե էական փոփոխություն հասարակության եւ բիզնեսի վարքագծում չլինի, ապա հավանական է, որ մեր առողջապահական համակարգը չկարողանա այլեւս դիմանալ COVID-ով հիվանդների ճնշմանը, եւ մենք ստիպված կլինենք որոշակի սահմանափակումների գնալ»,- ասաց Քերոբյանը։

 

Նախարարը կոչ արեց բոլոր գործարարներին եւ բիզնեսով զբաղվող անձանց մի կողմ դնել բոլոր սկզբունքները եւ պատվաստվել։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ