Գլխավոր էջ Գլխավոր Երբ պետությունը իր պարտականությունը չի կատարում՝ կառավարիչներին, նախարարներին փոխում են․ Գևորգ Գրիգորյան

Երբ պետությունը իր պարտականությունը չի կատարում՝ կառավարիչներին, նախարարներին փոխում են․ Գևորգ Գրիգորյան

837
0

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը «Իմպուլս» վերլուծական հաղորդման շրջանակում անդրադարձել է առողջապահական ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա նշել է․«Մի կողմից Առողջապահության նախարարն ասում է, որ բյուջեն սուղ է, մյուս կողմից էկոնոմիկայի նախարարն ասում է, որ ներդրումները հորդում են, տնտեսական երկնիշ աճ ենք ունենալու։ Կառավարության ներսում երկու գերատեսչություն ղեկավարները խոսքերը չեն համընկնում։ Եթե մենք ունենք բյուջեի խնդիր, ինձ շատ հետաքրքիր է ինչո՞վ է դա պայմանավորված»։

Գրիգորյանի խոսքով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ պետպատվերի բյուջեն ավարտվում է։

«Պետպատվերի բյուջեն բաշխվում է նախորդ տարի և ընդ որում նախորդ տարվա վերջում, նախորդ նախարարը բաշխումը իրականացրեց և հրաժարական տվեց։ Նախարարության խնդիրն է, որպեսզի բյուջեն կարողանա վերաբաշխել, նրանք են  քաղաքականություն մշակում և ինձ որպես ՀՀ քաղաքացի, որպես հարկատու հետաքրքիր է իմ հարկերը ո՞ւր են գնում»,-ասել է նա։

Նա նշեց, որ ցանկացած հիվանդանոցի ղեկավարություն շահագրգռված է որպեսզի իր մոտ ավելի շատ մարդ գա, իր բժիշկը աշխատի, աշխատավարձ ստանա։

«Եթե մենք փորձում ենք հիվանդանոցների տնօրեններին պարտադրել, որ նրանք առանց պետական ֆինանսավորում ստանալու, պետության գործառույթը վերցնեն իրենց վրա և իրենց ֆինանսներով սպասարկեն մեր բնակչությանը, ապա եկեք Առողջապահության նախարարությունը լուծարենք, ուղղակի առողջապահության գումարները բաշխենք հիվանդանոցներին, ասենք՝ Դուք եք այսուհետ սպասարկելու մեր բնակչությանը, բայց նման բան չի կարող լինել»,-ասել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ եթե հիվանդանոցը հրաժարվում է բուժօգնություն տրամադրել, քանի որ չունի պետպատվերը, ապա զինվորները, քաղաքացիները հիվանդանոցին մեղադրելու տեղ չունեն։

«Իրենց համար պետք է վճարի պետությունը, գերատեսչությունը։ Իրենք պետք է գնան և բողոքը ներկայացնեն գերատեսչությանը։ Եթե օրինակ հիվանդանոցին չփոխանցեն գումար, շատ վատ օրինակ եմ ասում, բայց հիվանդանոցը չի ունենա գումար հոսանքի վճարելու համար կամ ջրի»,-ասել է նա հավելելով, որ երբ պետությունն իր պարտականությունը չի կատարում՝ կառավարիչներին, նախարարներին փոխում են։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ