Գլխավոր էջ Գլխավոր Բացվել է Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն

Բացվել է Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն

488
0

Առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ․Հ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» բացվել է Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն: Միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Շնորհավորելով ներկաներին կենտրոնի բացման առնչությամբ` Անահիտ Ավանեսյանը կարևորել է հավակնոտ առողջապահական ծրագրեր իրականացնելու համար պետական և գործարար ուժերի համատեղ աշխատանքը:

«Չի կարող հաջողություն լինել, եթե միայն բարերարներն աշխատեն կամ հակառակը: Եթե չունենանք ծառայությունն իրենց ուսերին տանող նվիրյալ բժիշկներ` ֆիզիկական պայմանները ոչինչ են, ուստի այս կենտրոնի բացումը որակյալ բժշկական օգնություն մատուցելու ուղղությամբ ջանքերի մեկտեղման ևս մեկ հաջող օրինակ էր»,- նշել է առողջապահության նախարարը:

Ավելին` https://moh.am/#1/4299

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ