Գլխավոր էջ Նորություններ Հոսպիտալացվել է տեսախաղերից կախվածություն ունեցող առաջին դեռահասը

Հոսպիտալացվել է տեսախաղերից կախվածություն ունեցող առաջին դեռահասը

431
0

Իսպանիայում 2 ամսով հոսպիտալացվել է տեսախաղերից՝ Fortnite խաղից կախվածություն ունեցող առաջին դեռահասը: La Prensa Latina-ին հղում անելով՝ գրել է ria.ru-ն:

 

Ավելի վաղ մահացել էր տղայի մերձավոր ազգականը: Նա տնից դուրս չէր գալիս և չէր ցանկանում որևէ մեկի հետ շփվել, հրաժարվում էր նաև բժշկական օգնությունից: Նրան չէր հետաքրքրում այն, ինչ կատարվում էր իր շուրջը: Երեխան քնի խանգարում ուներ և անձնական հիգիենայի մասին չէր մտածում:

 

Բացի այդ, անչափահասի մոտ ախտորոշվել է աուտիզմ, սոցիալական անհանգստություն, մոր կորստի պատճառով վշտից խանգարում։ Տղայի մայրը մահացել է մեկ տարի առաջ քաղցկեղից: Նշվում է, որ երեխան ավելի վաղ ակադեմիական բարձր առաջադիմություն է ունեցել:

 

Բուժումը տևել է երկու ամիս և որոշակի արդյունք է նկատվում։

 

ԱՀԿ-ն 2018 թվականին մտավոր հիվանդությունների ցանկում ներառել է տեսախաղերից կախվածությունը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ