Գլխավոր էջ Գլխավոր Կառավարությունը որևէ բան պարտք չէ բուժկենտրոններին. Անահիտ Ավանեսյան

Կառավարությունը որևէ բան պարտք չէ բուժկենտրոններին. Անահիտ Ավանեսյան

1023
0

Կառավարությունը որեւէ բան պարտք չէ բուժկենտրոններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

Նրա խոսքով, պետական բյուջեյի միջոցները առողջապահական մասով չեն կրճատվել, ավելին, վերջին 2-3 տարիների ընթացքում աճել են:

 

Պլանային հետազոտությունները եւ վիրահատությունները, նրա խոսքով, հերթագրման սկզբունքով շարունակում են աշխատել: Անհետաձգելի բժշկական օգնության մասով էլ որեւէ կասեցում չկա եւ չի լինելու, նշեց Ավանեսյանը:

 

Նախարարի խոսքով, որոշ ծառայությունների մասով իրոք կան գերակատարումներ:

 

«Քովիդը ազդում է մարդկանց առողջության վրա անգամ առողջացման պարագայում եւ առաջացնում է մի շարք հիվանդությունների սրացումներ, լրացուցիչ առողջական խնդիրներ: Մենք նաեւ ունենք հետպատերազմական վիճակ, որտեղ եւս պիտի ակնկալենք դիմելիության աճ», — ասաց Ավանեսյանը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ