Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս արագացնել կամ դանդաղեցնել ՍՇՎՎ-ից ապաքինումը

Ինչպե՞ս արագացնել կամ դանդաղեցնել ՍՇՎՎ-ից ապաքինումը

240
0

Շատ վիրուսային վարակների դեպքում, որոնց թվում է նաեւ ՍՇՎՎ-ն, օրգանիզմն ինքը պետք է հաղթահարի հիվանդությունը՝ դրանց դեմ դեղամիջոցներ չկան: Բայց ինչպես կարելի է արագացնել ապաքինումը: Եւ ինչ չպետք է անել: Այս մասին պատմել է թերապեւտ Ալեքսեյ Խուխրեւը (Ռուսաստան):

 

Որպեսզի օրգանիզմի համար վիրուսին հաղթահարելն ավելի հեշտ լինի, ըստ մասնագետի, կարեւոր է, որ շատ կարեւոր վիտամինների մակարդակը նորմալ լինի:

 

«Օրինակ, կարեւոր է հետեւել վիտամին D-ի մակարդակին: Դա ուղղակիորեն ազդում է իմունային համակարգի արդյունավետության վրա: Եթե վիտամին D-ի ցածր մակարդակն ապացուցված է, եւ մարդը հիվանդացել է, ապա ժամանակն է վիտամիններ խմել»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

 

Բացի այդ, վիրուսային վարակով հիվանդը պետք է լավ քնի, բավարար քանակությամբ առողջ սնունդ ընդունի եւ ժամանակավորապես հրաժարվի ալկոհոլից:

 

Բայց այս պարզ կանոնների խախտումը, ըստ մասնագետի, կարող է դանդաղեցնել ապաքինումը: Բացի այդ, ակտիվ կյանքին վաղ վերադառնալը կարող է թույլ չտալ, որ մարմինը արագ վերականգնվի վիրուսային հիվանդությունից:

 

«Վիրուսային հիվանդությունների դեպքում արյան մեջ լեյկոցիտների մակարդակը շատ հաճախ նվազում է: Հետեւաբար, եթե մարդը սկսում է «ցատկել» եւ սառչել, երբ դեռ պատշաճ կերպով չի ապաքինվել, ապա նա վիրուսային վարակից բացի, բակտերիա կարող է «բռնել»: Սա միանգամից կբարդացնի իրավիճակը»,- ասել է մասնագետը:

 

Նման խնդիրներից խուսափելու համար հիվանդին խորհուրդ է տրվում որոշ ժամանակ հանգիստ մնալ, որպեսզի նրա օրգանիզմը հաղթահարի վիրուսային հիվանդության հետեւանքով առաջացած ժամանակավոր իմունային դեֆիցիտը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ