Գլխավոր էջ Գլխավոր ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքներին պետբյուջեն ապահովելու է բուժօգնությամբ

ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքներին պետբյուջեն ապահովելու է բուժօգնությամբ

3315
0

Վերջին օրերին շրջանառվում է ՀՀ-ի հիվանդանոցներում պետպատվերի սպառման մասին լուրերը։ ԱՆ-ի ներկայացուցիչներից մեկը լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում նշեց, որ որոշ հիվանդանոցներում պետպատվերը իրոք սպառվել է՝ ելնելով հետպատերազմական իրավիճակից ու դիմելիության ահռելի ցուցանիշից։ Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների՝ օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (ՄՌՏ, ՀՇ): Դրանց կարիքն ունեցող պացիենտներին առաջարկվում է հերթագրվել։

Իսկ երեկ, սոցիալական ցանցում արդեն սկսվեցին օգտատերերի կողմից դժգոհություն այն մասին, որ ըստ նոր նախագծի՝ առաջարկվում է պետբյուջեի հաշվին նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքներին ապահովել բուժօգնությամբ։ Նախագծում մասնավորապես ասվում է․

 «Հանրապետության նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով»:

 «Վարչապետի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով»:

«Ազգային ժողովի նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)  համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով»:

Սա արվում է այն դեպքում, երբ շատ քաղաքացիներ իսկապես ունեն այս կամ այն հետազոտության կամ վիրահատության անհրաժեշտությունը։ Այն դեպքում, երբ հարյուրավոր մարդիկ ամեն տարի օգտվում էին հենց այդ հնարավորությունից։ Բացի այն, որ դադարեցվել է, այլև հասու է միայն վերը նշված պաշտոնյա անձանց։ Ինչպես սկզբում նշեցինք, ԱՆ-ից հայտնում էին, որ պետպատվերը սպառվել է որոշ հիվանդանոցներում, և ըստ Փաստերի ստուգման հարթակի ներկայացրած տվյալների՝ ծրագրի համար 2021 թվականին պետությունը տարբեր բժշկական կազմակերպություններն հատկացրել է ընդհանուր առմամբ 11 մլրդ 975 մլն դրամ, որից սեպտեմբերի սկզբի դրությամբ ծախսվել է 9 մլրդ 931 մլն դրամը կամ 829 տոկոսը։ Այսպիսով, մեծ մասն արդեն իսկ շահագործվել է և իրոք սպառման եզրին է։

Այս դեպքում, պետությունն ինչու՞ չի ավելացնում այդ գումարը՝ հաշվի առնելով հետպատերազմյան և համավարակի ֆոնին ստեղծված հիվանդացությունների աճը։ Ինչու՞ ի նպաստ քաղաքացու առողջության ապահովման չի կատարվում որևէ գործողություն, այլ ընդհակառակը՝ միայն ապահովում պաշտոնյաների առողջությունը։ Նախագիծը դեռևս նոր է դրվել շրջանառության, և նոր արձագանքները քաղաքացիների կողմից ոչ միայն սպասելի է, այլև արդարացված։

Օֆելյա Պողոսյան 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ