Գլխավոր էջ Գլխավոր Նախարարը չի պարտադրում, օրենքը կպարտադրի

Նախարարը չի պարտադրում, օրենքը կպարտադրի

1322
0

Սեպտեմբերի 10-ին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց՝ հայտնելով, որ կպատասխանի պատվաստումներին վերաբերող քաղաքացիների հարցերին։

Իհարկե, արդարության համար կարող ենք ասել, որ նախարաը չի խուսափում պատասխանել հարցերին, անգամ Կառավարության նիստերից հետո տեղի ունեցող ճեպազրույցների ընթացքում, թեպետ, դժվար է ասել՝ լրագրողներին այդ պատասխանները գոհացնում են, թե ոչ։

Հոկտեմբերի 1-ից մեկնարկող նոր սահմանափակումը բավականին բուռն քննարկման առիթ է, որի շուրջ խոսակցությունները մինչ այժմ էլ չեն դադարում ու դժվար թե դադարեն նույնիսկ Հոկտեմբերի 1-ից հետո։

Հարցերը, որոնց պատասխանում է նախարարը շատ տարբեր են։ Ըստ այդմ՝ ՊՇՌ բացասական թեստի արդյունքը պատվաստված չլինելու պարագայում պարտադիր է բոլորի համար, այդ թվում՝ պետական պաշտոնյաների․«Պետական պաշտոնյաները, եթե չպահպանեն այս կանոնը ևս չեն կարող մուտք գործել իրենց աշխատանքի վայր և կկրեն անհարգելի բացականեր ունենալու իրավական հետևանքները»։

Այնուհետև, պատվաստումները կարևոր են նույնիսկ եթե պատվաստանյութը չի ապահովում 100%  երաշխիք, ավելին՝ նախարարն ասում է, որ որևէ պատվաստանյութ, դեղամիջոց, բժշկական միջամտություն չի կարող 100% արդյունք երաշխավորել։ Իսկ պատվաստումներն ըստ Ավանեսյանի պարտադիր չեն․«Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել, չնայած նման կարգավորում ևս կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել պահպանելով օրենքով սահմանված պայմանները»։

Հարցին, թե արդյոք մարդը ազատ չէ ընտրելու հիվանդանալ և ապրել ինչ կլինի կլինի սկզբունքով Ավանեսյանը պատասխանել է․«Ոչ, քանի որ գործ ունենք հանրային վտանգավոր, վարակիչ հիվանդության հետ։ Այս դեպքում դուք միայն ձեր կյանքի և առողջության համար չեք որոշում կայացնում, այլ նաև ուրիշների, ինչպես օրինակ մահացած հղի կնոջ։ Խնդրեմ ՝ եթե դուք ապրում եք քաղաքակրթությունից կտրված սարի գլխին և որևէ շփում չունեք մարդկության հետ ազատ կերպով մի պատվաստվեք, դիմակ մի կրեք, ուժգին փռշտացեք, հիվանդացեք և մի բուժվեք, իսկ եթե այնուամենայնիվ ապրում եք սոցիումի մեջ ապա չեք կարող ձեր որոշումներով վտանգել այլոց կյանքն ու առողջությունը»։

Եվ վերջում նա հիշեցնում է․«Այո հոկտեմբերի 1-ից նոր կանոնները մտնելու են ուժի մեջ»։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ