Գլխավոր էջ Uncategorized Մեծ Բրիտանիան սկսում է COVID-19-ի դեմ պատվաստել 12 տարեկանից բարձր երեխաներին

Մեծ Բրիտանիան սկսում է COVID-19-ի դեմ պատվաստել 12 տարեկանից բարձր երեխաներին

565
0

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել բժիշկների առաջարկությունը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստել 12-15 տարեկան առողջ երեխաներին Pfizer/BioNTech- ի մեկ դեղաչափով: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով պատվաստումների հարցերով նախարար Նադիմ Զահավիին։

 

Իշխանությունները կսկսեն իրականացնել այս ծրագիրը նույն հրատապությամբ, ինչ պատվաստումների ծրագրի այլ փուլեր:

 

Ըստ The Guardian-ի, այս պահին Անգլիայում հաստատված է COVID-19-ի դեմ վերոնշյալ տարիքային խմբի պատվաստումը, և այն կսկսվի հաջորդ շաբաթ: Նման հայտարարություններ են սպասվում Շոտլանդիայից, Ուելսից և Հյուսիսային Իռլանդիայից:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ