Գլխավոր էջ Նորություններ Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ-ում կանցկացվի քովիդի դեմ պայքարի հարցերով գլոբալ գագաթնաժողով

Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ-ում կանցկացվի քովիդի դեմ պայքարի հարցերով գլոբալ գագաթնաժողով

455
0

Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ-ի նախագահությամբ կանցկացվի COVID-19-ին նվիրված գլոբալ գագաթնաժողով։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

 

Պարբերականի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը համաշխարհային առաջնորդներին հրավեր է ուղարկել։ Միջոցառումը կկայանա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի մեկշաբաթյա նստաշրջանի շրջանակում։

 

Սպիտակ տան ղեկավարը մտադիր է պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին միավորման կոչ անել՝ պանդեմիային վերջ տալու նպատակով։

 

Մասնակիցները կնախանշեն կոնկրետ գործողություններ և առաջ կքաշեն հավակնոտ ծրագրեր՝ այդ նպատակին հասնելու և աշխարհն ապագա սպառնալիքներին նախապատրաստելու համար։

 

Նյու Յորքում սեպտեմբերի 21-27-ը կայանալիք ՄԱԿ գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նիստերի շաբաթվա ընթացքում հանդես կգան պետությունների 100 ղեկավարներ, կառավարությունների ավելի քան 50 ղեկավարներ և 20-ից ավելի արտգործնախարարներ։

 

Worldometer-ի տվյալներով՝ աշխարհում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 225․8 մլն դեպք, մահացել է ավելի քան 4․64 մլն մարդ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ