Գլխավոր էջ Նորություններ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կայուն ծանր է, դժվարությամբ է խոսում ու շնչում....

Արմեն Չարչյանի առողջական վիճակը կայուն ծանր է, դժվարությամբ է խոսում ու շնչում. Փաստաբան

395
0

«Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կայուն ծանր է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

 

«Այսօր եմ Արմեն Չարչյանին այցելել։ Բժշկական կենտրոնի տնօրենին հարցում եմ ուղարկել, թե կոնկրետ ինչ հետազոտություններ է անցել Արմեն Չարչյանը»,— ասաց փաստաբանը։

 

Ալեքսանյանն ասաց, որ Արմեն Չարչյանը գտնվում է «Քանաքեռ- Զեյթուն» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

 

«Գիտակցությունը տեղն է, բայց դժվարությամբ է խոսում ու շնչում»,- ասաց Ալեքսանյանը։

 

Նշենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:

 

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

 

Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ