Գլխավոր էջ Գլխավոր Ավանեսյանը՝ հակասահմանադրության ու հակասությունների կիզակետու՞մ

Ավանեսյանը՝ հակասահմանադրության ու հակասությունների կիզակետու՞մ

1370
0

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, թե հոկտեմբերի 1-ից անձը պետք է 2 շաբաթը մեկ անգամ հավաստի իր՝ վարակակիր չլինելու փաստը, իսկ դա արվում է ՊՇՌ թեստի բացասական պատասխանով:Նա նաև հավելել էր, թե ամեն ինչ արվում է Սահմանադրության, օրենքների շրջանակում: Նախարարը նաև ընդգծել էր, որ օրենքը չի կարող վերաբերել քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին, հարց է առաջանում՝ ինչու՞, մի՞թե քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք ՀՀ քաղաքացիներ չեն ու չեն ենթարկվում ՀՀ Սահմանադրությանը։ Ավանեսյանի այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց ու արժանացավ քննադատության։ Առանց այդ էլ հոկտեմբերի մեկից ՀՀ քաղաքացիների համար մի շարք անհարմարություններ են սպասվում, մարդիկ չգիտեն ռիսկի գնան ու պատվաստվե՞ն, թե՞ ամիսը երկու անգամ,իրենց ֆինանսական միջոցների հաշվին, ՊՇՌ թեստ հանձնեն։

Հատկանշականն այն է, որ այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Անահիտ Ավանեսյանը հայտարարում է, թե Կորոնավիրուսի դեմ պատվաստումները պարտադիր են բոլորի համար։

Ֆեյսբուքյան էջում նախարարը գրել էր,թե կանոնը հավասար կերպով վերաբերում է բոլորին։ Բոլորը այդ թվում պետական պաշտոնյաները պարտավոր են աշխատանքի ներկայանալիս ներկայացնել ՊՇՌ թեստավորման արդյունքը, եթե պատվաստված չեն, չունեն բժշկական տեղեկանք հակացուցումների մասին կամ հղի չեն։ Պետական պաշտոնյաները, եթե չպահպանեն այս կանոնը ևս չեն կարող մուտք գործել իրենց աշխատանքի վայր և կկրեն անհարգելի բացականեր ունենալու իրավական հետևանքները։

Թե ինչու՞ է Անահիտ Ավանեսյանը հակասական տեսակետներ արտահայտում ու մարդկանց խճճում, հայտնի չէ։ Չնայած Կորոնավիրուսի համավարակի հենց սկզբից ՀՀ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք մշտապես հակասական տեսակետներ էին հայտնում, նախկին նախարար Արսեն Թորոսյանն անգամ չէր կողմնորոշվում դիմակը պաշտպանու՞մ է համավարակից, թե՞ ոչ։

Իսկ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն անցել են համապատասխան բոլոր հետազոտությունները նշել է.

Քովիդի դեմ պատվաստանյութերը, որոնք մասնագիտական կառույցների կողմից հավանության են արժանացել անցել են անհրժեշտ բոլոր հետազոտությունները՝ նախակլինիկական և կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը և դա փաստված է դեղեր գրանցող պետական մարմինների կողմից։ Ուստի եթե դուք, որևէ դեղ եք ընդունում այն որակի ստուգման նույն փուլերն է անցել ինչ պատվաստանյութը և եթե չեք վստահում մեկին պետք է հրաժարվեք ընդհանրապես բոլոր դեղերից։

Այստեղ ևս հակասություն կա, քանի որ շատ մասնագետներ են փաստել, որ այս պատվաստանյութերը ստեղծվել են ընդամենը մեկ տարվա ընթացքում, իսկ պատվաստանյութի փորձարկման համար հարկավոր է նվազագույնը հինգ տարի։

 

Ս. Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ