Գլխավոր էջ Նորություններ ՍԱՏՄ-ն Երևանում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը

ՍԱՏՄ-ն Երևանում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը

211
0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում անհատ ձեռնարկատեր Սաթինե Աղաջանյանին պատկանող հացի արտադրամասում (նոր Նորք վարչական շրջան) հայտնաբերվել են ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ արտադրական և օժանդակ կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու կենդանիների և միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվել դրանց փչացումն ու աղտոտումը կանխարգելող պայմաններում: Նշվում է, որ  հացի և հացաբուլկեղենի տեղափոխումը կազմակերպվել է տաք հացաբուլկեղենի կոնտակտավորման համար չթույլատրված տարաներով, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

 

Անհատ ձեռնարկատեր Սաթինե Աղաջանյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ