Գլխավոր էջ Նորություններ Կենդանաբանական այգում տասը գորիլա է կորոնավիրուսով վարակվել

Կենդանաբանական այգում տասը գորիլա է կորոնավիրուսով վարակվել

161
0

Ամերիկյան Ատլանտա քաղաքի կենդանաբանական այգում երեսուն գորիլայի մոտ նոր կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, հաղորդում է The Guardian-ը:

 

Պրիմատների մոտ սկսվել են այնպիսի ախտանշաններ, ինչպես հարբուխը, թեթեւ հազը եւ ախորժակի կորուստը: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ 20 գորիլայից 13-ը վարակված է կորոնավիրուսով:

 

Գորիլաները կարող էին վարակվել հսկիչից, որը կրում էր պաշտպանիչ դիմակ:

 

Այժմ կենդանաբանական այգու աշխատակիցները հետեւում են կենդանիների վիճակին: Հատուկ ուշադրություն է հատկացվում Օզզի 60-ամյա արու գորիլային: Առողջանալուց հետո պրիմատները կպատվաստվեն: Նախատեսվում է, որ առաջիկա օրերին կպատվաստվեն կենդանաբանական այգու այլ բնակիչները նույնպես, այդ թվում՝ օրանգուտանները, սումատրանյան վագրերը, աֆրիկյան առյուծներն ու ծխագույն հովազը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ