Գլխավոր էջ Նորություններ Հայտնի է դարձել ձմերուկից թունավորված 15-ամյա աղջկա մահվան պատճառը

Հայտնի է դարձել ձմերուկից թունավորված 15-ամյա աղջկա մահվան պատճառը

1554
0

15-ամյա մոսկվացին, որ թունավորվել էր «Մագնիտ» խանութից ձեռք բերած ձմերուկից, մահացել է բազմաթիվ օրգանների անբավարարությունից: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել  է Mash Telegram-ալիքիը:

 

Քաղաքային թիվ 9-ը մանկական կլինիկական հիվանդանոցի փաստաթղթերում, որտեղ աղջիկը հոսպիտալացվել էր ծանր թունավորման ախտանիշներով, նշվում է, որ մահվան պատճառը ներքին օրգանների անբավարարությունն է: Հյուսվածքների հետազոտման արդյունքները դեռ հայտնի չեն:

 

Ինչպես հայտնում է Telegram-ալիքը, պաշտպանական համազգեստով բուժմասնագետներ են ժամանել այն տունը, որտեղ ապրում էր աղջիկը, որպեսզի ստուգեն բնակիչներին:

 

Հինգշաբթի, սեպտեմբերի 10-ին, Մոսկվայում մահացել է 15-ամյա մի աղջիկ և նրա տատիկը: Նրանք թունավորվել են «Մագնիտ» խանութում գնված ձմերուկից: Նախնական տեղեկություններով՝ սեպտեմբերի 9-ին սննդային թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել երեք մարդ (մահացածներից բացի, աղջկա մայրը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց): Ընտանիքի հայրն այդ ժամանակ աշխատանքի էր և ձմերուկ չի կերել:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ