Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 18 891 դեպք

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 18 891 դեպք

498
0

Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 18 891 դեպք: «Գազետա ռու»-ն հրապարակել է ՌԴ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

 

Մեկ օր առաջ գրանցվել էր վարակի 18,341 դեպք:

 

Նշվում է, որ հիվանդների 7.5%-ի մոտ կորոնավիրուսի կլինիկական դրսևորումներ չեն եղել: Վերջին մեկ օրվա ընթացքում 796 մարդ դարձել է COVID-19-ի զոհ, 17,888 հիվանդ բուժվել է:

 

24 ժամվա ընթացքում դեպքերի քանակով առաջատարներն են Մոսկվան (1940), Սանկտ Պետերբուրգը (1629), Մոսկվայի մարզը (645): Վարակման նվազագույն դեպքեր են հայտնաբերվել Չուկոտկայի (16) և Նենեցյան ինքնավար մարզերում (12):

 

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 7,121,516 դեպք:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ