Գլխավոր էջ Նորություններ Համաճարակի ընթացքում մահացած ծնված երեխաների թիվը կրկնապատկվել է

Համաճարակի ընթացքում մահացած ծնված երեխաների թիվը կրկնապատկվել է

670
0

ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի առողջապահության պատասխանատուները հայտարարել են, որ մահացած երեխաների թիվը չպատվաստված հղիների մոտ նախահամաճարակային մակարդակի համեմատ կրկնակի աճել է, գրում է The Washington Post-ը:

 

Նահանգում հետաքննվում են COVID-19-ով վարակված 8 ծննդկանների դեպքերը։ Ծննդկաններից մի քանիսը վերակենդանացման բաժանմունքում ենթարկվել են կեսարյան հատման։

 

Բժիշկ Թոմաս Դոբսի խոսքերով՝ Միսիսիպիում, կորոնավիրուսով վարակված չպատվաստված հղիների շրջանում, ամբողջ համաճարակի ընթացքում, գրանցվել է պտղի 72 մահ: Այս թիվը ներառում է միայն մահերը 20 շաբաթական հղիությունից հետո, բայց ոչ այն վիժումները, որոնք տեղի են ունենում մինչ այս օր:

 

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) հորդորել են ապագա մայրերին պատվաստվել, քանի որ COVID-19-ը կարող է լրջորեն բարդացնել հղիությունը:

 

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաև հայտարարել էր, որ կորոնավիրուսով վարակված հղի կանանց մոտ լուրջ հիվանդության զարգացման ռիսկը մեծանում է

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ