Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստումներ․Պաշտոնյային բացառություն, քաղաքացուն՝ երկընտրա՞նք

Պատվաստումներ․Պաշտոնյային բացառություն, քաղաքացուն՝ երկընտրա՞նք

6471
0

Հայտնի է,որ հոկտեմբերի 1-ից ՀՀ-ում սպասվում են համավարակով պայմանավորված նոր սահմանափակումներ։

Ինչպես ներկայացված է Հանրային ծառայության մասին փոփոխված օրենքում՝ սահմանված պարտականությունը տարածվում է նաև քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա, բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների։

Նախ, եկեք հիշենք վարչապետի ու ԱԺ պատգամավորների քաղաքականությունը պատվաստման վերաբերյալ։ Վարչապետը տիկնոջ հետ պատվաստանյութերի ներկրման սկզբնական օրերին պատվաստվեցին, մյուսներին օրինակ ծառայելու համար։ Սակայն վերջինս արժանացավ հասարակության բուռն արձագանքին։ Վարչապետը ԱԺ-ում միայն հայտնեց, որ պատվաստվել է, իսկ թե որ պատվաստանյութով՝ դա դեռևս անհայտ է։ Նա չնշեց պատվաստանյութի անունը այն ժամանակ, երբ երկրում ստեղծվել էր պատվատանյութերի հանդեպ տարատեսակ և իրարամերժ խոսակցություններ, իսկ նման վարքագիծն է՛լ ավելի թեժացրեց այդ խոսակցությունները։

Իսկ ԱԺ-ում , երբ վարչապետը ներկայացնում էր չինական պատվաստանյութը և ասում, որ ԱԺ նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի այդ պատվաստանյութով, խոսքին հաջորդեց վարչապետի ծիծաղն ու ծաղրը։ Իսկ Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը միմյանց մատնացույց անելով՝ շարունակում էին ծիծաղել և ամեն մեկն իր վրայից գցել այդ «պատասխանատվությունը»։

Ինչ վերաբերում է մյուս պատգամավորներին, դե արդեն ներկայացրել ենք իրենց ձևական պատվաստումները։ Առանց ներարկիչի, առանց ասեղի կամ առանց միջուկի սեղմման պատվաստումներ։ Սա է մեզ մոտ կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների պատկերը։Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Փոփոխված օրենքի նախագիծ, որով հենց այդ պաշտոնյաների համար այն չի գործելու։ Նրանք այս դեպքում էլ լավ պրծան, և պարտական են այն մարդկանց ովքեր ղեկավարում են այս ամենը։ Իսկ քաղաքացինե՞րը։ Մի՞թե հիմա այլ խնդիր ու հոգսեր չունի մեր հասարակությունը, որ այսպիսի երկընտրանքը փաթաթեն նրանց վզին և աշխատանքը կորցնելու վտանգ ստեղծեն։

ԱՆ ներկայացուցիչները հարցազրույցներում այս ամենի մասով տալիս են այնպիսի պատասխաններ, որ կարծես, ամեն բան ճիշտ է և այդպես էլ պետք է լիներ։ Ասելով, թե պաշտոնյաներին թեև չի վերաբերում այս օրենքի նախագիծը, այնուամենայնիվ նրանցից շատերն ի սկզբանե իբրև կամավոր պատվաստվել են և նախագիծը չէ, որ նրանց պետք է դրդի պատվաստման։ Այս ամենը ոչ միայն ծիծաղելի է, այլև ոչ իրատեսական։ Քազնի շարունակելով հետևել պաշտոնյաներին և ԱՆ-ի ներկայացվող պտվաստումային հոլովակներին՝ պարզ է թե ինչպես են «պատվաստվում» և դեռ մյուսներին հորդորում անել նույնը։

Ի վերջո, այս ամենը եթե լիներ ավելի կազմակերպված և ճիշտ կառավարող համակարգի ներքո, պատվաստումային գործընթացն էլ գուցե իրականացվեր ավելի գրագետ և նման խառնաշփոթ երկրում միգուցե չստեղծվեր։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ