Գլխավոր էջ Գլխավոր Հոկտեմբերի մեկ` նոր սահմանափակումներ․ Ինչո՞ւ գնացին այդ քայլին

Հոկտեմբերի մեկ` նոր սահմանափակումներ․ Ինչո՞ւ գնացին այդ քայլին

3143
0

Հոկտեմբերի 1-ից պատվաստումը գործատուները պարտավոր են իրենց աշխատակիցներից պահանջել թեստավորման բացասական արդյունք կամ պատվաստված լինելու հավաստագիր։ Իսկ եթե աշխատակիցը չի պատվաստվել և չի ցանկանում թեստ հանձնել, ապա գործատուն կտուգանվի, իսկ աշխատակիցներին նա իրավունք ունի ազատելու աշխատանքից։ Սա բուռն քննարկումների ու տարակարծությունների պատճառ դարձավ։

ՀՀ-ում համաճարակային իրավիճակը լարված է։ Այս մասին Factor.am-ի տաղավարում ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։

«Մենք ունենք բավականին բարդ դեպքեր, ծանր ընթացքով դեպքեր։ Յուրաքանչյուր միջոցառում՝ սահմանափակումների մեղմացում կամ խստացում իրականացվում է տվյալ համաճարակային իրավիճակից»,-նշել է նա։

Անդրադառնալով Հոկտեմբերի մեկից սպասվող խստացումներին նա նշել է․«Հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում շատ կազմակերպություններում արդեն արձանագրվում են 3-ից ավելի դեպքեր և այդ տնտեսվարող ընկերությունները հետագայում, բնականաբար, ունենալով մեծ թվով վարակակիրներ՝ ստիպված են լինելու չաշխատել կամ անցնել հեռավար աշխատանքի։ Այդ իսկ պատճառով պարտադիր պահանջ է դրվել վերահսկելու համար, դիտարկելու իրավիճակը՝ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայությունը։ Բացառությամբ պատվաստվածների, նույնիսկ նրանց ովքեր ստացել են առաջին դեղաչափը, քանի որ նրանք ունեն որոշակի իմուն համակարգ և ռիսկը փոքր է, որ նրանք կարող են վարակվել։ Եվ վարակվելու դեպքում իրենք չեն ունենա ծանր, ծայրահեղ ծանր ընթացք, և ցավոք սրտի այս հիվանդությունը բավականին մեծ թվով մահեր է առաջացնում նաև մահվան դեպքերը կնվազեն»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ