Գլխավոր էջ Նորություններ 44-օրյա պատերազմում վիրավորված և ամբուլատոր բուժում ստացողները աջակցության համար դիմումները պետք է...

44-օրյա պատերազմում վիրավորված և ամբուլատոր բուժում ստացողները աջակցության համար դիմումները պետք է ներկայացնեն սահմանված ժամկետում

290
0

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորված և ամբուլատոր պայմաններում բուժում ստացած անձինք, ովքեր ՀՀ կառավարության կողմից սահմանված 500.000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից չեն օգտվել, անհրաժեշտ է դիմումները հանձնեն մասնագիտացված հանձնաժողովին մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը:

«Հիշեցնենք, որ ծրագրի մեկնարկը տրվել էր, սույն թվականի հուլիսի 5-ին:

Դրամական օգնություն ստանալու համար շահառուները կարող են դիմել ԱՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտացված հանձնաժողովին կամ զանգահարել գերատեսչության թեժ գիծ՝ 30-03 կամ 0479 4-35-65 հեռախոսահամարներին»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ