Գլխավոր էջ Գլխավոր ԱՆ-ի նույն մանիպուլյացիան՝ այլ հերոսով

ԱՆ-ի նույն մանիպուլյացիան՝ այլ հերոսով

2746
0

Առողջապության նախարարությունը շարունակում է իր երգիծական տեսանյութերի շարքը։ Այս անգամ գլխավոր դերում Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Աննա Զախարյանն է։ Նա, ինչպես ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանն ու ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, եկել էր «պատվաստման»։ Թե ինչ եղավ արդյունքը՝ ինքներդ կարող եք դատել։ Նույն գործելաոճը, նույն մանիպուլյացիան՝ այլ հերոսով։ Հարկ է նշել, որ Հայկական Ժամանակ թերթը պատկանում է վարչապետի ընտանիքին։

Սովորաբար, եթե ավելի ուշադիր լինենք ԱՆ-ի հրպարակած տեսանյութերին,կտեսնենք, որ այնտեղ, որտեղ պատվաստում իրականացնող բժիշկը կամ բուժքույրը ներարկման ժամանակ ձեռքով փակում է ներարկիչը, այդտեղ արդեն ինչ-որ բան այն չէ։ Սա ևս բացառություն չէր։ Տվյալ պարագայում դիտելով տեսանյութը՝ կտեսնեք, որ այնուամենայնիվ դա ձևական բնույթ է կրում, ներարկիչը պարզապես հպվում է մաշկին և իրականում ոչ մի պատվաստում, ըստ էության տեղի չի ունենում։

Աննա Զախարյանն իր խոսքով՝ այնքան պատասխանատու է իրեն զգում, որ «պատվաստվում» է , որպեսզի չվարակվի և ամենակարևորը՝ չվարակի իրեն շրջապատող մարդկանց։ Բայց ի՞նչ է իրականում տեղի ունենում։ ԱՆ-ի հերթական բլեֆը։ Սուտ մարտավարության շարունակությունը, որին մասնակցում են նաև քաղաքացիներ, որոնք նման մանիպուլյացիայի մասը կազմելով՝ դառնում են այդ ստի շարունակողը։

Օֆելյա Պողոսյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ