Գլխավոր էջ Նորություններ Կանաչած կարտոֆիլը կարող է վտանգ ներկայացնել առողջության համար

Կանաչած կարտոֆիլը կարող է վտանգ ներկայացնել առողջության համար

66
0

Կանաչած կարտոֆիլը կարող է վտանգ ներկայացնել առողջության համար, եւ դուք հավանաբար մեկ անգամ չէ, որ լսել եք այդ մասին: Ոմանց կարող է թվալ, որ բանջարեղենի կանաչ մասը կտրելը բավական է կարտոֆիլն անվտանգ դաձնելու համար, սակայն փորձագետները դրա հետ համաձայն չեն:

Կանաչ կարտոֆիլը արտադրում է սոլանին, պոտենցիալ վտանգավոր միացություն, որը թույլ է տալիս կարտոֆիլին պաշտպանել իրեն կենդանիների, միջատների, բակտերիաների եւ սնկերի հասցրած վնասներից: Սոլանինի ամենաբարձր մակարդակը պարունակվում է կարտոֆիլի կեղեւում, ուստի դրա հեռացումը մասամբ է լուծում խնդիրը:

Regulatory Toxicology and Pharmacology ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ երեւում է, որ կարտոֆիլը մաքրելը ընդամենը 30%-ով է նվազեցնում թունավոր բուսական միացությունների քանակը, իսկ մնացած 70%-ը կարող է լինել հենց կարտոֆիլի մեջ:

Գիտնականները չեն կարող անվանել մարդկանց համար մահացու սոլանինի ճշգրիտ կոնցենտրացիան, քանի որ նման հետազոտություններ անցկացնելն էթիկայից դուրս կլինի: Բայց մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ մարմնի քաշի մեկ կիլոգրամին ընդամենը 1,2 միլիգրամ սոլանինը բավական է թունավորման ախտանիշներ առաջացնելու համար:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ