Գլխավոր էջ Նորություններ Պատվաստումային մանիպուլյացիոն գործընթա՞ց, թե՞ շփոթմունք

Պատվաստումային մանիպուլյացիոն գործընթա՞ց, թե՞ շփոթմունք

17196
0

Ինչպես գիտենք, Առողջապահության նախարարությունից ի սկզբանե ասում էին, որ պատվաստումները ցուցված են բոլորին, բացառությամբ իրենց նշած հակացուցումներից։ Այնուհետև հղիների թեման էր շրջանառվում, սկզբում ըստ իրենց հրապարակած տեսանյութի, որտեղ բժիշկը ներկայացնում էր ցուցումներն ու հակացուցումները, ասում էր, որ այն անվտանգ է հղիների համար և նրանք ևս հանգիստ կարող են պատվաստվել։ Հասարակության շրջանում ստեղծված բուռն արձագանքից, նրանք մտափոխվեցին՝ ասելով, թե հղիները կարող են չպատվաստվել և նրանք բացառություն են կազմում։ Այստեղից էլ շարունակվեց շփոթության ալիքը;

Շատերին հուզող մյուս հարցը, դա կրկնավարակներն են։ Ի վերջո, քաղաքացիների կողմից այդքան հնչեցված մտահոգությունը՝ կապված կրկնավարակների հետ, այդպես էլ ԱՆ-ի կողմից պարզաբանման չարժանացավ։ Արդյո՞ք ճիշտ է վարակված-առողջացած անձանց պատվաստելը։ Այս մասով որևէ հստակ տվյալներ ներկայացված չեն, սակայն հորդորում են նրանց ևս պատվաստվել։ Բայց, թե այդ դեպքում որքան է հավանականությունն ու արդյունավետությունը, դա ևս ապացուցված չէ։

Ինչպես ֆեյսբուքյան հարթակում ներկայացնում է վարակաբաններից մեկը, Իսրայելի գիտնականները փաստում են, որ բնական ձեռքբերովի իմունիտետը հիվանդացած առողջացածներին 13 անգամ ավելի լավ է պաշտպանում, քան կրկնակի դեղաչափ ստացած պատվաստանյութով պատվաստվողներին։ Ինչու՞ այս ամենը ԱՆ-ն հաշվի չի առնում։ Ինչու՞ են միայն խոսում ԱՀԿ-ի տվյալների մասին, բայց առհասարակ միջազգային փորձը հաշվի չեն առնում։ Չեն վերլուծում տարբեր հետազոտությունների տվյալներ, և ըստ այդմ որոշում՝ ում է իսկապես ցուցված պատվաստումը, և ում՝ ոչ։

Հաշվի առնենք նաև այն փաստը, որ բացի այս շփոթեցնող իրականությունից, նրանք ավելի են կասկածի տակ դնում իրենց աշխատանքը։ ԱՆ-ն իր էջում ի սկզբանե տեղադրում էր այն պաշտոնյաների կամ հայտնի անձանց մասնակցությամբ հոլովակները, որոնք պատվաստվել են և կոչ անում հետևել իրենց օրինակին։ Սկզբում, ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանի պավաստման նկարը հրապարակելուց հետո, շատերի աչքից չվրիպեց այն, որ նրա «ներարկումը» տեղի էր ունենում առանց ներարկիչի։

Իսկ օգոստոսի 5-ին, տեղադրեցին նոր հոլովակ ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի մասնակցությամբ, որտեղ նա կոչ էր անում քաղաքացիներին պատվաստվել։ Սակայն այստեղ ևս բացթողում ունեին։ Քանզի նրա պատվաստումն էլ տեղի ունեցավ առանց ներարկիչի միջուկի սեղմման։ Այսինքն, այստեղ ևս ինչ-որ բան այնպես չէր ընթացել։

Սա թերևս հասարակության համար կարելի է ընդունել ոչ լուրջ վերբերմունք առողջապահական համակարգի կողմից։ Այս ամենը տեսնելով, դժվար թե ժողովորդի մեծ մասը ինքնակամ գնա պատվաստման, սակայն հիշեցնենք, որ մեզ մոտ դեռևս գործում է կամավոր-պարտադրանքի սկզբունքը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ