Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները կորոնավիրուսի նկատմամբ իմունային պատասխանը գնահատելու պարզ միջոց են առաջարկել

Գիտնականները կորոնավիրուսի նկատմամբ իմունային պատասխանը գնահատելու պարզ միջոց են առաջարկել

260
0

Սինգապուրից եւ ԱՄՆ-ից գիտնականները SARS-CoV-2-ի նկատմամբ Т-բջջային իմունային պատասխանը չափելու պարզ եւ արագ միջոց են առաջարկել։ Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են  The Journal of Clinical Investigation-ում։

 

«Т-բջիջները հակամարմինների հետ մեկտեղ կարեւոր դեր են խաղում կորոնավիրուսից մարդու պաշտպանության համար, սակայն դրանք սկզբնապես ավելի դժվար է հայտնաբերել եւ չափել»,-ասել է հետազոտողներից մեկը՝ Էնթոնի Թանոթո Թանը։

 

Գիտնականները արյան նմուշներ են վերցրել 200 կամավորից, որոնք պատվաստվել են կամ ապաքինվել են կորոնավիրուսից։ Ապա նրանք արյան նմուշների մեջ ոչ մեծ SARS-CoV-2 S-սպիտակուցի ֆրագմենտներ են ներարկել։ Դրան ի պատասխան՝ T-բջիջները ցիտոկիններ են արտադրել։

 

Գիտնականները ցույց են տվել, որ իրենց թեստը առնվազն 24 ժամում թույլ է տալիս նույնականացնել, որոշել արյան մեջ T-բջիջների քանակն ու ֆունկցիոնալությունը։ Բացի այդ, գիտնականները նշում են, որ իրենց հետազոտությունը ցույց է տվել, որ արյան մեջ հակամարմինների մակարդակը ոչ միշտ է փոխկապակցվում T-բջիջների մակարդակի հետ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ