Գլխավոր էջ Նորություններ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի շուրջ 146 մահճակալից 139-ը զբաղված է

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի շուրջ 146 մահճակալից 139-ը զբաղված է

370
0

Այսօրվա դրությամբ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի շուրջ 146 մահճակալից 139-ը զբաղված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

 

 

 

«45 օրերի ընթացքում 1235 Covid վարակակիր բուժօգնություն է ստացել համալսարանական լավագույն մասնագետների կողմից։

 

Կարևոր մի փաստ արձանագրենք, 1235 քաղաքացիների մեջ ընդամենը 16 վարակակիր է եղել պատվաստված, իսկ մահացածների շրջանում չունենք որևէ պատվաստված անձ․․․

 

 

 

Ի դեպ նշեմ, որ 4 պատվաստված քաղաքացի կարողացան հաղթահարել Covid-ը, չնայած ունեին բավականին ծանր առողջական խնդիրներ․․․

 

Հավելեմ, որ Համալսարանական բուժհաստատությունում՝ վերջին օրերին, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների աճ է գրանցվում»,- գրել է նա։

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ