Գլխավոր էջ Նորություններ Բրիտանիայում որոշվել է մարդկանց խումբը՝ երրորդ դեղաչափով պատվաստման համար

Բրիտանիայում որոշվել է մարդկանց խումբը՝ երրորդ դեղաչափով պատվաստման համար

501
0

Մեծ Բրիտանիայում իմունային անբավարարությամբ մարդկանց կառաջարկվի կորոնավիրուսային վարակի դեմ երրորդ դեղաչափով պատվաստում: Այս մասին գրում է Reuters-ը:

 

«Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը որոշել է ծանր իմունային անբավարարություն ունեցող մարդկանց առաջարկել COVID-19 պատվաստանյութի երրորդ դեղաչափը՝ իմունային ուժեղ պատասխանի զարգացման հավանականությունը մեծացնելու համար»,-ասել են պաշտոնյաները:

 

Բաժանմունքը նշել է, որ երրորդ դեղաչափը չի լինի բուստերային, քանի որ այն կիրականացվի որպես առաջնային պատվաստման մաս:

 

Նշվում է, որ երրորդ դեղաչափով պատվաստման վերաբերյալ որոշումը հիմնված է բրիտանացիների այս կատեգորիայի մոտ երկու ներարկումից հետո հակամարմինների ցածր մակարդակի առկայության վերաբերյալ ապացույցների վրա:

 

«Երկու ներարկումից հետո թույլ իմունիտետ ունեցող բրիտանացիների 40% -ի մոտ հակամարմինների մակարդակը ցածր է եղել», – ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ