Գլխավոր էջ Նորություններ Բաթումում հայտնվել են պատվաստման շարժական կետեր

Բաթումում հայտնվել են պատվաստման շարժական կետեր

485
0

Թբիլիսիից հետո պատվաստման շարժական կետեր են հայտնվել Բաթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Սեպտեմբերի 1-ից Բաթումում քաղաքացիները կարող են կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալ հատուկ սարքավորված ավտոբուսներում:

 

Պատվաստման շարժական կետերը գտնվում են Ինասարիձե փողոցում, «Խոպա» շուկայի հարեւանությամբ եւ «Երազանքի քաղաքի» տարածքում:

 

Պատվաստման շարժական կետերը լոկացիայի վայրերը փոխելու են ամեն օր, որպեսզի որքան կարելի Է ավելի շատ մարդ ընդգրկվի:

 

Աջարիայում ակտիվորեն ընթանում Է պատվաստման գործընթացը: Բացի կլինիկաներից, Բաթումում կորոնավիրուսի դեմ կարելի Է պատվաստվել երկու առեւտրի կենտրոններում եւ պետական համալսարանում:

 

Շրջիկ բրիգադները գնում են նաեւ Աջարիայի գյուղեր եւ պատվաստում ցանկացողներին:

 

Ներկա դրությամբ Աջարիայում պատվաստում Է ստացել ավելի քան 146 հազար մարդ:

 

Ինչ վերաբերում Է տարածաշրջանի համաճարակաբանական իրադրությանը, ապա այստեղ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել Է ախտահարման 445 նոր դեպք, 735 մարդ ապաքինվել Է COVID-19-ից, ութ հոգի մահացել Է, հաղորդել Է Sputnik-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ