Գլխավոր էջ Գլխավոր Նոր հետազոտություն. Պատվաստանյութի արդյունավետությունը դրվում է կասկածի տակ

Նոր հետազոտություն. Պատվաստանյութի արդյունավետությունը դրվում է կասկածի տակ

2450
0

Այն մարդիկ, ովքեր վարակվել և ապաքինվել են Covid 19-ի ավելի վաղ շտամերից մեկով, ըստ ամենայնի, ունեն Դելտա շտամով վարակվելու ավելի ցածր ռիսկ, քան նրանք, ովքեր ստացել են Pfizer Inc.- ի և BioNTech SE- ի պատվաստանյութերի երկու դեղաչափ: Այս մասին գրում է bloomberg.com-ը:

Սա ամենամեծ վերլուծությունն է, որը համեմատում է բնական իմունիտետը՝  ձեռ  բերված վարակվելու միջոցով՝ ավելի լավ է պաշտպանում կրկնավարակից, քան ամենաարդյունավետ պատվաստանյութը: Իսրայելցի գիտնականների հոդվածը հակադրվում է ավելի վաղ արված հետազոտություններին, որը փաստում է՝ իմունիզացիան ապահովում է լավագույն պաշտպանությունը, քան ավելի վաղ վարակը, թեպետ այս հետազոտությունը չի վերաբերում Դելտա շտամին:

Հետազոտությունը լավ նորություն է նրանց համար, ովքեր վարակվել են Դելտա շտամով, բայց փաստում է, որ համավարակին հաղթելը կախված է միայն իմունիզացումից: Այն մարդիկ, ովքեր ստացել են Pfizer-BioNTech-ի երկու դեղաչափ՝ մոտ վեց անգամ ավելի շատ են վարակվել Դելտա շտամով և յոթ անգամ ավելի շատ են ունեցել սիմպտոմներ, քան նրանք, ովքեր վարակվել և ապաքինվել են:

«Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ բնական իմունիտետն ապահովում է ավելի երկարաժամկետ և ավելի հուսալի պաշտպանությամբ՝ վարակից, սիմպտոմատիկ հիվանդություններից և Դելտա շտամով հոսպիտալացումներից»,-հայտնում են հետազոտողները:

Վերլուծությունը նաև ցույց է տվել, որ ավելի վաղ վարակվածության պաշտպանությունը ժամանակի ընթացքում թուլանում է:

Դելտա շտամով վարակման ռիսկը 13 անգամ ավելի բարձր է, քան երկրորդ վարակման ռիսկը, եթե առաջին վարակը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարին կամ փետրվարին: Սա շատ ավելին է, քան այն մարդկանց ռիսկը, ովքեր հիվանդացել են ավելի վաղ:

Պատվաստանյութի մեկ դեղաչափը նրանց, ովքեր ավելի վաղ են վարակվել, ևս ըստ էության, ավելացրել է նրանց պաշտպանվածությունը: Երկարաժամկետ օգուտը ուժեղացված չափաբաժնից, որ վերջերս կիրառվում է Իսրայելուն, դեռ հայտնի չէ:

Այս տվայալները հրապարակվել են medRxiv-ում և դեռ ստուգված չեն այլ հետազոտողների կողմից:

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ