Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստանյութեր․ Ո՞րն ընտրել

Պատվաստանյութեր․ Ո՞րն ընտրել

1810
0

Հայաստանում առկա են տարատեսակ պատվաստանյութեր, պատվաստանյութերի ընտրանի՝ «Աստրա Զենեկա» «Սպուտնիկ Վ» և «Սինովակ»։ Ըստ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանի, շուտով ներկրվելու են ինչպես նոր խմբաքանակներ, այնպես էլ նոր ընկերությունների առաջարկած պատվաստանյութեր։ Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե որ պատվաստանյութով պատվաստվի։ Այսինքն, քաղաքացիները գոնե այս դեպքում ունեն ընտրության հնարավորություն։ Թեպետ, գուցե սա ևս ծուղակ է և բացարձակապես ընտելու ոչինչ չկա և բոլորն էլ նույնն են: Սակայն, քանի որ այս մասով չկան ապացույցներ կամ փաստեր, վարկածը պնդել չենք կարող։

Ի սկզբանե ներկրված պատվաստանյութերը բուռն քննարկման առիթ հանդիսացան։ Այդ ժամանակ, կարծես պատճառն ինֆորմացիայի քիչ և իրարամերժ լինելն էր, որն այդպես էլ չվերահսկվեց։ Իսկ հիմա շրջանառվում են պատվաստանյութերի նոր անուններ՝ «Պֆայզեր», «Մոդեռնա», «Սինոֆարմ» և այլն։ Ի՞նչ գիտենք մենք վերջիններիս մասին։ Այո՛, ոչինչ։ Եվ հիմա, մարդկանց նույնիսկ չի հետաքրքրում թե այդ նոր անունները ինչ են իրենցից ներկայացնում։ Մի՞թե ավելի արդյունավետ են կամ ավելի վստահելի, որ ի տարբերություն Սպուտնիկ Վ –ի և Աստրա Զենեկայի, այնքան էլ քննարկումների առիթ չստեղծեցին։

Ամեն դեպքում, անկախ նրանից թե մարդկանց մեծ մասի մոտ նրանք հարցեր առաջացնելու էին, թե ոչ, պետք էր յուրաքանչյուրի մասին տրվեր հստակ ինֆորմացիա։ Ինֆորմացիա ոչ միայն վերջինիս արդյունավետ լինել-չլինելու, այլև կողմնակի ազդեցության, հնարավոր հետագա բարդությունների և հակացուցումների մասին։

Հիմա, մարդիկ եթե գնում են պատվաստվելու, ինչպե՞ս ընտրեն պատվաստանյութ, եթե իրենց միայն որոշակիորեն ծանոթ են այն երկու քննարկվող պատվաստանյութերը, իսկ մյուսների դեպքում գուցե, միայն անունն է ծանոթ, կամ նույնիսկ դա էլ ծանոթ չէ։ Եթե բոլոր ուղիներով, բոլոր հնարավոր օղակներով հորդորում են գնալ պատվաստման, ապա առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել հասարակության իրազեկվածությանը, այլ ոչ թե կատարել միայն հորդորներ և կոչեր։ Եվ առողջությունը նախարարությանը վստահող անձինք, որոնք պարզապես ուզում են պատվաստվել, բայց պատվաստանյութերին այնքան էլ ծանոթ չեն, այսպես թե այնպես կընկնեն ծուղակը և իրենց վրա կիրացնեն ոչ այնքան վստահելի ընտրանուց որևէ մեկը։

Հարկ է ևս մեկ անգամ նշել, որ այնուամենայնիվ պատվաստումներն ունեն կենսական նշանակություն ոչ միայն կորոնավիրուսի, այլև շատ այլ հիվանդությունների դեմ կանխարգելման համար։ Բայց եկեք այս մեր ունեցած ռեսուրսներն ավելի նպատակամետ ծառայեցնենք, ունեցած տեղեկությունը հմարավորինս մատչելի դարձնենք հանրությանը, որպեսզի այս իրավիճակում գոնե դրական միտում կարողանանք գրանցել։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ