Գլխավոր էջ Նորություններ Առանց դիմակ և ախտահանիչ հեղուկների. ուղևորափոխադրողների նկատմամբ կազմվել է 10 արձանագրություն

Առանց դիմակ և ախտահանիչ հեղուկների. ուղևորափոխադրողների նկատմամբ կազմվել է 10 արձանագրություն

451
0

Երեկ՝ օգոստոսի 20-ին շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը։

ՔՏՀԱ տեսչական մարմնից տեղեկանում ենք, որ դիտարկվել է մայրաքաղաքի Էրեբունի եւ Կենտրոն վարչական շրջաններում գործունեություն ծավալող 125 տրանսպորտային միջոց։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների եւ ԱԱՏՄ տեսուչների հետ հետեւել են ուղեւորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների, մանրադրամի համար նախատեսված արկղերի առկայության, վարորդների ու ուղեւորների կողմից դիմակ կրելու, սահմանված կարգով տրանսպորտային միջոցի ախտահանում կատարելու, գերբեռնված երթեւեկությունը բացառելու պահանջների կատարմանը։

Վերահսկողության արդյունքում ուղեւորափոխադրում իրականացնող տնտեսավարողների նկատմամբ կազմվել է 10 արձանագրություն՝ դիմակ չկրելու, ախտահանիչ հեղուկների եւ մանրադրամի համար նախատեսված արկղերի բացակայության հիմքով։

Covid-19-ի տարածման կանխարգելմանը միտված վերահսկողական աշխատանքները տեսչական մարմինների եւ ոստիկանության կողմից մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հանգստյան օրերին եւս կշարունակվի։

Աղբյուր՝ yerevan.today

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ