Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Գիտնականներն ապացուցել են, որ հնարավոր է առկա բոլոր կորոնավիրուսների դեմ պատվաստանյութ ստեղծել

Գիտնականներն ապացուցել են, որ հնարավոր է առկա բոլոր կորոնավիրուսների դեմ պատվաստանյութ ստեղծել

495
0

Սինգապուրի վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի եւ Duke-NUS բժշկական դպրոցի գիտնականներն ապացուցել են, որ մարդկությունը կարող է միասնական պատվաստանյութ ստեղծել աշխարհի բոլոր կորոնավիրուսների դեմ, գրում է New England Journal of Medicine-ը:

Հետազոտողները պատվաստումների մոնիթորինգ են արել՝ վերլուծելով հակամարմինների սպեկտրները Pfizer-BioNTech պատվաստումներ ստացած մարդկանց կենսանյութերում, ինչպես նաեւ COVID-19-ից ապաքինվածների մոտ: Բացի այդ, գիտնականները ուսումնասիրել են այն մարդկանց տվյալները, ովքեր վարակվել են SARS-CoV-1 վիրուսով 2003 թվականին SARS-ի բռնկման ժամանակ:

Պարզվել է, որ պատվաստվածներն ունեն հակամարմիններ, որոնք կարող են հաջողությամբ պայքարել ոչ միայն SARS-CoV-2 վիրուսի, այլեւ նրա նախորդ SARS-CoV-1-ի դեմ, եւ ի լրումն դրա՝ հակամարմինները, պարզվել է, արդյունավետ են նաեւ կենդանիների կորոնավիրուսների դեմ, որոնք կարող են փոխանցվել մարդկանց։ Գիտնականների հայտնագործությունն ապացուցում է, որ հնարավոր է բոլոր կորոնավիրուսների դեմ պատվաստանյութ ստանալ:

Գիտնականները նշել են, որ նոր ունիվերսալ պատվաստանյութը կպաշտպանի նոր կորոնավիրուսային համավարակներից:

Աղբյուր՝ News.am 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ