Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արագացնելու համար քաղաքացիների համար որոշ սահմանափակումներ կմտցվեն

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արագացնելու համար քաղաքացիների համար որոշ սահմանափակումներ կմտցվեն

310
0

Օգոստոսի 19-ին կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է օրակարգային մի շարք հարցերում ընդունված որոշումները և դրանց շուրջ քննարկումները:

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արագացնելու համար քաղաքացիների համար որոշ սահմանափակումներ կմտցվեն:

Էրդողանը նշել է, որ սեպտեմբերի 6-ին ուստարվա բացումից անմիջապես հետո չպատվաստված ուսուցիչները և դասախոսները, ինչպես նաև ուսհաստատություններում սպասակողները պետք է 2 շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստ ներկայացնեն:

Վարակված չլինելու մասին վկայող թեստեր պահանջելու են նաև չպատվաստված ուսանողներից:

ՊՇՌ թեստերը պարտադիր են դառնալու թատրոն, համերգ, կինոթատրոն և նմանատիպ այլ վայրեր այցելուների համար, ովքեր պատվաստված չեն:

Նույն պարտադրանքը գործելու է նաև Թուրքիայի ներսում ուղևորափոխադրումների ժամանակ:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Աֆղանստանից արտագաղթի նոր ալիքով պայմանավորված՝ Էրդողանն անդրադարձել է նաև միգրանտների թեմային՝ նշելով. «Թուրքիան ոչ մի պարտականություն, պատասխանատվություն և պարտավորություն չունի լինել Եվրոպայում փախստականների պահեստը: Այն բանից հետո, երբ մենք մեր սահմանները փակենք և միգրանտներին իրենց տուն ճանապարհենք, նրանց գործը կլինի, թե այլ ուղիներով ուր կգնան»:

Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ