Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Գերմանիայում Դելտայի շտամն արդեն փոխարինել է կորոնավիրուսի բոլոր այլ շտամներին

Գերմանիայում Դելտայի շտամն արդեն փոխարինել է կորոնավիրուսի բոլոր այլ շտամներին

385
0

Ռոբերտ Կոխի ինստիտուտը հայտարարել է, որ Գերմանիայում Դելտայի շտամն արդեն փոխարինել է կորոնավիրուսի բոլոր այլ շտամներին և կազմում է վերցված նմուշների 99% -ը: Ազդարարել է նաև Գերմանիայում կորոնավիրուսային համաճարակի չորրորդ ալիքի սկիզբը, հաղորդում է Spiegel-ը:

«Մենք հստակ տեսնում ենք չորրորդ ալիքի սկիզբը, որն արդեն թափ է հավաքում, հատկապես երիտասարդների շրջանում», – ասվում է զեկույցում:

Կատարված թեստների մեջ դրական պատասխանի մասնաբաժինը 4% -ից հասել է 6% -ի:

Գերմանիայում բնակչության մոտ 64% -ը պատվաստվել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափով, և ավելի քան 58%-ը ստացել է երկու դեղաչափ։

Ինչպես արդեն հաղորդվել էր, մեկ ամսվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը քառապատկվել է:

Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ